«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ եղավ Կարապետյանի ճիշտ ընդդիմության հետ համախմբվելու գործընթացը

Ներքաղաքական

Ազգային ժողովը նախորդ շաբաթ ընդունեց կառավարության ներկայացրած՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆԻ հետ։

— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ասում էր, որ ԹՐԻՓՓ-ը նախաստորագրված փաստաթուղթ է, եւ «մենք չենք կանգնեցնելու որեւէ փաստաթուղթ, որը ստորագրվել է պետական մակարդակով»։ Ինչո՞վ է պայմանավորված, որ, այնուհանդերձ, Ձեր խմբակցությունը դեմ քվեարկեց այս նախագծին։

— Ի սկզբանե ԹՐԻՓՓ-ը եւ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, եւ մեկ ամբողջական փաթեթով էր ներկայացվում։ Բայց հետո տեսանք, որ ԹՐԻՓՓ-ին առաջնահերթություն է տալիս այս իշխանությունը, այսինքն՝ առանձնացվեց խաղաղության պայմանագրից, այսպես ասած, որպես ամբողջական փաթեթ, եւ առանձին այն ներկայացվեց։ Մենք ունենք հետեւալ հարցադրումը՝ եթե սա ամբողջական փաթեթ է, եւ պետք է խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրվեր, ինչո՞ւ եք դուք ԹՐԻՓՓ-ին հիմա տալիս առաջնահերթություն։

Մի շարք կարեւորագույն հարցերի պատասխաններ մենք օրեր շարունակ փորձեցինք ստանալ ու այդպես էլ չստացանք՝ սկսած անվտանգային, տնտեսական երաշխիքներից: Այն Հայաստանի Հանրապետության համար պետական շահի համատեքստից բխող ի՞նչ խնդիր է լուծելու: Վերջնարդյունքում ստացվում է, որ իրենք նույնիսկ, որպես այդպիսին, տարածքի մասին պատկերացում չունեն։ Եվ այս անպատասխան հարցերը, որոնք ավելի շատ բխում են Ադրբեջանի շահից, մենք նույն առաջնահերթությամբ հարցը հստակ բարձրացնում ենք՝ եթե դուք խաղաղության պայմանագիրը վերջնական չեք կնքում, ապա ի՞նչ ակնկալել:

Ավելին, վարչապետը հայտարարեց, որ ամեն ինչ կանեն՝ մինչեւ 2031 թ. վերջնական խաղաղության պայմանագիրը կնքվի: Այսինքն, այնպես է ստացվում, որ խաղաղության պայմանագիրը դեռեւս սարերի հետեւում է: Մինչդեռ այս երկու փաստաթուղթը մեկ փաթեթով ներկայացված է նախաստորագրության եւ, ըստ էության, պիտի նաեւ առաջնահերթություն տրվեր խաղաղության պայմանագրին: Բայց ստացվում է, որ այս նախագիծը դառնում է Ադրբեջանը Նախիջեւանին կապող նախագիծ: Եվ այստեղ շատ հստակ հարցադրումներ մենք ունեինք, որի պատասխաններն այդպես էլ չստացանք՝ ո՞րն է Հայաստանի համար պետական շահը։

— Շաբաթներ առաջ Սամվել Կարապետյանը խոսում էր ճիշտ ընդդիմության հետ համախմբման մասին։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը, ինչպիսի՞ քննարկումներ կան քաղաքական ուժերի հետ, եւ ովքեր են այդ քաղաքական ուժերը:

— Ինչպես նշել էր պարոն Կարապետյանը, այդ խոսակցությունները, հանդիպումները, քննարկումները համատեղ նախաձեռնություններով հանդես գալը օրակարգի մեջ են, եւ այդ հանդիպումները տեղի են ունենում: Այն պահից, որ ընդհանուր առմամբ արդեն հրապարակային կլինի այդ ամբողջ տեղեկատվությունը, հանդես կգան համատեղ հայտարարությամբ, ամենայն մանրամասնությամբ հրապարակային կլինեն։ Բնականաբար, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ։ Վերջնական հայտարարություն կլինի, եւ այդ ժամանակ կուսակցությունների հետ համաձայնեցված այն կներկայացվի։

—Իսկ ի՞նչ եղավ «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը, որը խոստանում էր ներկայացնել Սամվել Կարապետյանը։ 

— Մենք ԹՐԻՓՓ-ի մասով մեր բանաձեւը ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատկերացնում ապահով ԹՐԻՓՓ նախագիծը: Ասել ենք, որ Հայաստանը չի կարող ունենալ այն թույլ ԹՐԻՓՓ-ը, որն առաջարկում է Փաշինյանը։ Եվ մենք պետք է առաջին հերթին ունենանք խաղաղության պայմանագիրը, ընդ որում երաշխավորներով՝ իրավական հիմքերով ամրագրված, որպեսզի Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, այսպես ասած, կախված չլինի Ալիեւի քաղաքական որոշումներից եւ այդ որոշումները փոխելու հնարավորությունից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը