«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ֆլեյտայի Երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը նոյեմբերի 1–7-ը Երեւանում է համախմբում աշխարհի ճանաչված ֆլեյտահարներին

Մշակութային

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Ֆլեյտայի կամուրջներ» միջազգային նախագիծը ներկայացնում են Ֆլեյտայի երևանյան միջազգային 3-րդ փառատոնը, որը Հայաստանի երաժշտական կյանքի կարևորագույն իրադարձություններից է։ Այն մեկ հարկի տակ է համախմբում միջազգային ճանաչում ունեցող ֆլեյտահարների, երաժշտագետների և ուսանողների Եվրոպայի և Ասիայի 9 երկրների 16 քաղաքներից։

Հայաստանի և տարածաշրջանի՝ ֆլեյտային արվեստի ամենամասշտաբային այս փառատոնը հերթական անգամ կընդգծի Երևանի դերը միջազգային երաժշտական համագործակցության հարթակ ձևավորելու գործում։

Յոթօրյա փառատոնի ծրագրում նախատեսված են երեք համերգներ՝ նոյերմբերի 4-ին, 5-ին և 7-ին աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ, ավելի քան 100 վարպետության դասեր, դասախոսություններ և ստեղծագործական հանդիպումներ։ Համերգները կկայանան Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Փառատոնի մյուս բոլոր միջոցառումները ևս կանցկացվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համերգային սրահներում։

Փառատոնի բացման համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը։ Որպես դիրիժոր հանդես կգա նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։

Փառատոնի մասնակիցների թվում են միջազգային ճանաչում ունեցող ֆլեյտահարներ՝ Վենսան Լյուկան (Ֆրանսիա), Սիլվիա Կարեդդուն (Իտալիա), Ռիկարդո Չելակին (Իտալիա), Ֆելիքս Ռենգլին (Շվեյցարիա), Եվգենյա Շպալինգերը (Շվեյցարիա), Մարիա Ֆեդոտովան (Ռուսաստան), Վասիլիսա Մելնիկովան (Ռուսաստան), Զոֆիա Լազարը (Հունգարիա), Բենեդեկ Չալոգը (Հունգարիա), Երժան Կուշանովը (Ղազախստան), Զառա Փարվանյանը (Հայաստան / Ռուսաստան), Էլեն Վիրաբյանը (Հայաստան / Ռուսաստան), Նարեկ Ավագյանն (Հայաստան) ու Արման Աբրահամյանը (Հայաստան)։

Հատկանշական է փառատոնի մասնակից Էլեն Վիրաբյանի մասնակցությունը, ով 2026 թվականին «Պատանի կատարողների դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին՝ ներկայացնելով Հայաստանը։

Համերգային ծրագրերում միջազգային ճանաչում ունեցող մենակատարները ելույթ կունենան KVart կամերային նվագախմբի նվագակցությամբ՝ ներկայացնելով ֆլեյտայի կատարողական արվեստի տարբեր դպրոցներ և մեկնաբանություններ։

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Վարդան Վիրաբյանը, համահիմնադիրը՝ Էլեն Վիրաբյանը, համակազմակերպիչները՝ Նարեկ Ավագյանն ու Զառա Փարվանյանը։

Այս փառատոնի առանձնահատկություններից է ֆլեյտայի՝ հազվադեպ հանդիպող տեսակների ներկայացումը։ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն բաս ֆլեյտա և Բարոկ դարաշրջանի ֆլեյտա՝ տրավերսո։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև ալտ և պիկոլո ֆլեյտաներ։ Սպասվում են մի քանի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Աշխարհահռչակ ֆլեյտահարների և մասնագետների մեծությամբ ու թվով  ևս այս փառատոնը գերազանցում է նախորդներին։

Փառատոնը միավորում է Արևելքի և Արևմուտքի տարբեր մշակույթներ, կատարողական դպրոցներ և սերունդներ։ Փառատոնի մասին միջազգային հրապարակումներից մեկում այն բնութագրվել է որպես «ֆլեյտայի կամուրջ Ասիայի և Եվրոպայի, Արևմուտքի և Արևելքի միջև»։

 Փառատոնի գործընկեր-աջակիցներն են O2 Gardens բույսերի խանութը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։

Ֆլեյտայի երևանյան միջազգային 3-րդ փառատոնը երաժշտական բացահայտումների, մասնագիտական փորձի փոխանակման և միջմշակութային համագործակցության բացառիկ հարթակ է, որը նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երևանը կդարձնի միջազգային ֆլեյտային համայնքի հանդիպման կենտրոնը։

 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը