Ուկրաինան ենթարկվել է ծանրագույն հարձակման ռուսական հրթիռների եւ անօդաչուների կողմից
ՄիջազգայինՈւկրաինայի գրեթե ողջ տիրույթով մեկ ռուսական ուժերն այս գիշեր հասցրել են մասշտաբային կոմբինացված հարված: Այն հիմնականում ուղղված էր էներգետիկային, որի մի շարք օբյեկտներ ենթարկվել են կենտրոնացած հարձակման։
Հարձակումը սկսեցին հրթիռային անօդաչուները, որոնց երկրորդ փուլով միացան բալիստիկ եւ թեւավոր հրթիռները։
«Ցիրկոն» հրթիռներն առնվազն հինգ հարված են հասցրել Վիննիցայի մարզի «Լադիժին» ջերմաէլեկտրակայանին։
Բալիստիկ հրթիռները երկու փուլով խոցել են Դնեպրոպետրովսկի էներգետիկ համակարգը. առնվազն վեց «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» հրթիռներ խոցել են «Զելենոդոլսկի» ՋԷԿ-ը։
Այնուհետև սկսեց գործել նաեւ ստրատեգիական ավիացիան: «Տու-95ՄՍ»-ը հարվածներ են հասցրել X-101 թևավոր հրթիռներով։ Արդյունքում, Ուկրաինայի տարբեր շրջաններում խոցվել են էներգետիկ օբյեկտները. ընդամենը 20 րոպեում հարձակման ենթարկվեցին Լադիժինի, Զելենոդոլսկի և Խարկովի ջերմաէլեկտրակայանները։
Խարկովը, բացի բալիստիկ հրթիռներից, հարձակման է ենթարկվել նաեւ սավառնող ավիառումբերով։
Ժիտոմիրը լիովին հոսանքազրկվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Քաղաքը և շրջանը նաեւ ջրազուրկված են։
«Գերանիում» հրթիռային անօդաչուները հիմնականում գործել են արևմտյան շրջաններում՝ խոցելով բաշխիչ ենթակայանները, որոնք Ուկրաինան կապում են արևմտյան շրջանների ատոմակայանների հետ։
Հարձակման վերջին փուլում Տու-160 ռմբակոծիչներից արձակվել է ևս մոտ 20 թևավոր հրթիռ, որոնց արդյունքների մասին դեռ տվյալներ չկան:

