Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը
ՄիջազգայինՌուսական զորքերը մի շարք հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի Կարոլինո-Բուգազ և Զատոկա մայրուղիների միջև գտնվող ռազմավարական կամրջին։
Կամուրջն ընդամենը 30 րոպեում խոցել են 18 հրթիռ և ռումբ։
Կամուրջը Օդեսայի մարզի հարավ-արևմուտքը Ուկրաինայի մնացած մասի հետ կապող կարևոր տրանսպորտային հանգույց է։ Դրան հասցված լուրջ վնասը կարող է գրեթե ամբողջությամբ խաթարել այս տարածքում հաղորդակցությունը։

