«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւմ է ձեռնտու փչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները

Վերլուծություն

Հարաբերությունները Ռուսաստանի ու Հայաստանի, դարերով կողք կողքի ապրած և իրենց իսկապես եղբայրական ժողովուրդ համարող ռուսների ու հայերի միջև վերջին ժամանակներս ճաք են տվել։ Եվ այս ճեղքվածքը, դժբախտաբար, տարածվում է և՛ խորությամբ, և՛ լայնությամբ։

Դարերից ի վեր տեղի ունեցող իրադարձությունների պատճառը ճշգրիտ որոշելու համար հարկավոր է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու» հարցի պատասխանը։

Տրամաբանորեն առաջին հերթին դա Թուրքիան է։ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը նրա համար կարծես «ոսկոր է կոկորդում». կապում է նրա ձեռքերը՝ Մեծ Թուրան ստեղծելու հավակնոտ խնդիրները լուծելու համար։

Ռուսական ռազմական բազայի՝ որպես Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների պաշտպանության երաշխավորի բացակայությունը թույլ կտա թուրքական կողմին սեղանին դնել 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում է 10,000 քառակուսի կիլոմետրից ոչ ավել տարածքով։ Համոզված եմ, որ հենց սա է այն հիմնական պատճառը, որ Թուրքիան հրաժարվում է ստորագրել սահմանների բացման մասին պայմանագիրը, քանի որ նման փաստաթղթի ստորագրմամբ փաստացի կճանաչվի գոյություն ունեցող սահմանը: Իսկ թուրքական կողմի հղումները, թե նախ անհրաժեշտ է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ուրախ դեմք ցույց տալ տանուլ տված խաղում:

Երկրորդը ԵՄ-ն է և հատկապես Անգլիան, որոնք ավելի մեծ փոխազդեցություն են ձեռք բերում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում Մոսկվայից Երևանի կախվածության նվազման դեպքում։ Այստեղ հարկավոր է նշել Անգլիայի ամենաբացասական դերը։ Լինելով Ռուսաստանի մշտնջենական ​​թշնամին՝ նա իր արտաքին քաղաքականության մեջ վերջին երեք դարերի ընթացքում միշտ արել է այնպես, որ ինչքան հնարավոր է շատ վնաս պատճառի Ռուսաստանին, ինչպես նաև Խորհրդային Միությանը։

Անգլիան դարերից ի վեր երազում է մեկուսացնել Ռուսաստանին, գժտեցնել նրան եղբայրական ժողովուրդների հետ։ Նրա սադրիչ քաղաքականությունը պարարտ հող է գտնում Թուրքիայում ու Ադրբեջանում։ Ընդհանրապես, Անգլիայի տեղը տարածաշրջանի իրադարձությունների հորձանուտում առանձին ու հատուկ թեմա է, որը երկու խոսքով չես կարող հայտնել. դա պահանջում է հիմնարար վերլուծություն ու բացահայտում։

Երրորդը, բնականաբար, Ադրբեջանն է։ Մոսկվայի և Երևանի միջև կապերի հիմնովին խզումը նրան հանգամանալից հնարավորություն է տալիս տարածաշրջանային բոլոր հարցերը լուծելու իր ձևով և իր օգտին՝ հենվելով իր ռազմական գերազանցության վրա։ Հետևաբար ուրախության պոռթկումը ռուս-հայկական հարաբերությունների սառելու կապակցությամբ Բաքվում չեն կարող թաքցնել։ Իրականում չեն էլ թաքցնում։ Այն հարցի պատասխանը, թե ինչու են նրանք այդքան ուրախանում, նույնպես ակնհայտ է։ Հիշե՛ք հին իմաստությունը. եթե թշնամին քեզ հայհոյում է, նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ ես անում, իսկ երբ նա գովաբանում է քեզ, նշանակում է, որ դու մեծ սխալ ես գործում։

Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց ներքին ու արտաքին քաղաքականությունը, պատմության կեղծումները, ինչը դարձել է Ադրբեջանի համար համադարման, տարածաշրջանում խաղաղության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դյուրահավատության «փափուկ բարձ» դնելու փորձ հայ ժողովրդի գլխի տակ։

Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկրտումների մարմնավորմանը, այդ թվում՝ Մեծ Թուրանի ստեղծման ուղղությամբ, խանգարում են Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք միասին անհաղթահարելի «բռունցք» են կազմում նրանց համար: Հետևաբար, հուսալի և հասարակ միջոցներից մեկը երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների միջև սեպ խրելն է: Թե դրանից ինչ դուրս կգա, օրինակը  գտնելու համար հարկ չկա հեռու գնալու։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ երկու սլավոնական ազգերի, որոնք պատմականորեն միշտ եղել են ավելին, քան եղբայրները:

Հարկավոր է ընդունել թուրք-ադրբեջանական լոբբիի բավական ուժեղ դիրքերը Ռուսաստանում: Իր հսկայական ֆինանսական ռեսուրսների առկայությամբ լոբբին ծրագրված և հեշտությամբ լուծում է իր խնդիրները ռուս-հայկական հարաբերություններում լարվածություն ստեղծելու ուղղությամբ, դրան հաջորդող բոլոր կապերի խզմամբ։

Ուզո՞ւմ եք օրինակ՝ խնդրեմ։ Հայկական ապրանքների արգելքը ռուսական շուկայում։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Հայ արտադրողի՞ն՝ ոչ։ Ռուս գնորդին որակյալ բանջարեղենի ու մրգերի, հանքային ջրի, ձկան և այլնի բացակայությունը, բնականաբար, նույնպես ձեռնտու չէ։ Սակայն հայ հասարակության մեջ արդեն  խրված է անվստահության սեպը ռուսական կողմի՝ որպես գործընկերոջ նկատմամբ։

Բայց եկեք պարզաբանենք։ Միանշանակ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը իրենց միջև տնտեսական կապերի խզման շահառուն չեն։ Հետևաբար, դա մի երրորդ կողմ է, և հասկանալի է, որ դրանք վերը թվարկված երկրներն են։

Բավական ցավալի է տեսնել, թե ինչպես Հայաստանում այսօր կառավարությունը և նրա «բարեկամ երկրները», որոնք ցանկանում են ոչնչացնել հայ-ռուսական հարաբերությունները, արմատավորում են մտապատրանքներ (միրաժ, օդատեսիլ)՝ նման այն միրաժներին, որ ստեղծում էր Մեֆիստոֆելը, որպեսզի տիրանա Ֆաուստի հոգուն, ստիպի նրան պատրանքն ընդունել երկրի վրա մարդու կյանքի իմաստի փոխարեն։

Հինավուրց իմաստուն հա՛յ ժողովուրդ, արթնացի՛ր։ Հնարավորություն մի՛ տուր թշնամիներին մատի վրա պտտեցնել քեզ դատարկ պատրանքներով։ Մի՛ մոռացիր պատմական երկար ճանապարհ անցած, դարերով փորձված ռուս-հայկական եղբայրության մասին։ Որտե՞ղ է քո բազմադարյան իմաստությունը։ Հե՛տ նայիր։ Հիշի՛ր քո ողբերգություններն ու հաղթանակները։ Հիշի՛ր, թե ինչպես անցյալ դարի սկզբին քո ժողովրդի կոտորածից հետո դու ամեն ինչին հակառակ վերածնվեցիր մոխրից՝ փյունիկ թռչնի պես։

 

Նիկ Կանցլերով

Լուսանկարում՝

Ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան՝ տեղադրված Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն՝ ФСБ - Федеральная служба безопасности)  սահմանապահ վարչության շենքի առջև՝ Երևանում

«Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարերի բարեկամությունը» հուշարձանը (հայտնի է նաև որպես «Միացյալ խաչ») Մոսկվայում: Լուսանկարը՝ Ֆ. Սողոյանի

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը