Ինչպես է Տուսկը փորձում է գողանալ Լեհաստանի իշխանությունը
ՄիջազգայինԼեհաստանում խառը վիճակ է: Այնուամենայնիվ, մի փոքր դժվար տեսանելի է, թե Սահմանադրական դատարանի դատավորներ նշանակելու ներկա սկանդալի տակ իրականում ինչ կա:
Չնայած, ընդհանրական իրավիճակն առավել քան պարզ է: Լեհաստանը մտնում է ընտրական ցիկլ, որտեղ գլոբալիստական դրածո, վարչապետ Տուսկի վերարտադրման շանսերը առավել քան ցածր են:
Արդյունքում, բարդ բայց նաեւ էժանակին խաղ է ձեռնարվված «օրինականորեն» իշխանությունը զավթելու համար: Տուսկին պետք է վերահսկելի դարձնել ոչ թե ընտրական գործընթացը, որտեղ արդյունքները նկարելը շատ հեշտ է, այլ հետընտրական փուլը: Այսինքն, խնդիրը կեղծված արդյունքները պահելն է: Դրա համար պետք է մեծամասնություն ՍԴ-ում: Ու հիմա փորձ է արվում այդ կառույցում արհեստական մեծամասնություն ստեղծել:
Ամեն դեպքում, սա հերթական փաստն է, որ ողջ Եվրոպան մտնում է ծանրագույն փուլ, որտեղ գլոբալիստներն ամեն բան կանեն առանցքային երկրներում իշխանությունը պահելու համար: Ու ցանկացած գնով:

