ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին
ՄիջազգայինՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին։
ԱԴԾ-ն հայտնել է, որ գործընկերային ուղիներով ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին։ Ռուսաստանի հետախուզական գործակալությունները համապատասխան հետաքննություն են անցկացնում։
Ցարիցինոյի թանգարան-արգելոցի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց տարածքում որևէ սպառնալիքի մասին տեղեկատվություն չունեն։
Թանգարան-արգելոցը բաց է մնում այցելուների համար և շարունակում է գործել սովորականի պես։
Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրատապ նախազգուշացրեց Ցարիցինո զբոսայգում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ ԱՄՆ-ն համակարգում է արձագանքման միջոցառումները Ռուսաստանի իշխանությունների հետ։
Սա արդեն նոր բան է. ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համագործակցում են հետախուզությունների մակարդակով:

