Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը
Սպորտ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր հրավիրված արտահերթ համաժողովի ժամանակ։
Վերը նշյալ պաշտոնում ընտրվելու շուրջ մեկնաբանություն ենք խնդրել անձամբ այլեւս ընտրված Շախմատի ֆեդերացիայի նախագահ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, ով հակիրճ արձագանքեց.
-Շախմատը մշտապես եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում, այդ մասին քաջատեղյակ են ինձ ճանաչողներն ու շախմատային աշխարհի հայտնիները, որոնց ընտրության արդյունքում այսօր ընտրվել եմ Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Մնացած հարցերին կանդրադառնամ արդեն հընթացս։

