«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ ժամ ու տեղ ասեք՝ գնանք կռվենք. Թարվերդյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ հետ:

«ՈՒԺԵՂ Է ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ «ՀԱԿԱԿՐԻԶԻՍԱՅԻՆ ՄԵՆԵՋԵՐ»

— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ սկսելու են ներկայացնել տնտեսության զարգացման իրենց նոր ծրագրերը, որոնք հեղափոխական են լինելու Հայաաստանի կյանքում։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Այս հարցին կպատասխանեմ որպես մարդ, ով թե՛ կրթությամբ է տնտեսագետ եւ թե՛ գործարար աշխարհից է մտել քաղաքական դաշտ: Տնտեսությունը միշտ կարեւոր է: Եվ կա մի շատ կարեւոր արտահայտություն՝ «հակակրիզիսային մենեջեր»: Այսինքն՝ ուժեղ է այն երկիրը, որն ունի ավելի շատ «հակակրիզիսային մենեջեր»։ Քանի որ աշխարհում միշտ լինում են իրարանցումներ, ցնցումներ, շահում է այն պետությունը, որտեղ նմանատիպ մարդիկ կան, ովքեր նմանատիպ բարդ իրավիճակներում օպտիմալ գրագետ լուծումներ են գտնում։

Նույն Ամուլ սարը, որը սկսեց գործարկվել, դա էլ տնտեսական ծրագրի շարունակական պրոցես է, ԹՐԻՓՓ-ը, որը քննարկվում է աշխարհաքաղաքական լարվածության մեջ, եւս շատ մեծ տնտեսական ծրագիր է: Երբ նայում ենք, տեսնում ենք, որ Ուզբեկստանը ԱՄՆ-ի հետ մի քանի միլիարդի պայմանագրեր է կնքում: Այսինքն՝ եթե գլոբալ նայենք, ապա կտեսնենք, որ Միջին Ասիան լարված է, սակայն նրանք եւս տնտեսական ծրագրեր են քննարկում:

— Ի դեպ, ԹՐԻՓՓ նախագծին մանդատավոր ընդդիմությունը դեմ քվեարկեց։ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է, թե իրենք կողմ են ուժեղ եւ ապահով ԹՐԻՓՓ-ին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

— Որքան մեծ է ծրագիրը լինում, այն այդքան ապահով է, որովհետեւ ավելի հզոր ներդրողներ են առաջ գալիս մեծ ծրագրերում: Իսկ ներդրումն անվտանգության առաջին երաշխիքն է: Այսինքն՝ դու արդեն քո պետությունով չես պաշտպանում այդ ներդված գումարը, այլ այն պետություններով, որոնք ներդրում են անում քո պետութունում, իրենք էլ են մասնակցում քո անվտանգության ապահովման գործին։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը կլինի ամենաանվտանգ պետությունը եթե ամբողջ աշխարհից այստեղ ներդրումներ ունենա:

— Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է արմատախիլ արվի դրսից կառավարվող «լրտեսական ընդդիմությունը», եւ ձեւավորվի նոր պետականակենտրոն եւ իրական ընդդիմություն։ Համաձա՞յն եք այս մտքի հետ։

— Կարծում եմ՝ Հայաստանում չկա որեւէ քաղաքացի, որը համաձայն չլինի, որ պետության ներսում դրսից կառավարվող ընդդիմություն չպետք է լինի: Կարող է ցանկացած քաղաքական ուժ շփումներ ունենալ եւ սկզբունքային հարցեր քննարկել արտաքին, հատկապես գերտերությունների քաղաքական ուժերի հետ, որպեսզի հակասությունների դաշտում չհայտնվի: Փոքր պետությունն ունի խնդիր՝ նման պետությունը պետք է իր գործունեությունը կազմակերպի այնպես, որ հակասության առարկա չդառնա: Պետք չէ մոռանալ, որ գերտերությունները դոմինանտ են: Նրանք կարող են քեզ ճնշել թե՛ տնտեսապես եւ թե՛ ամեն կերպ: Տեսանք Վենեսուելայում ինչ եղավ. նախագահին գողացան իր նստավայրից ու ասացին՝ դու մեր պետությանը վնաս ես տվել:

Հիմա, եթե վերցնենք ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից, դա անընդունելի է: Ես ինքս տարբեր պետությունների անձանց հետ շփվում եմ: Քաղաքական ուժի ղեկավարը կամ ներկայացուցիչը կարող է շփվել ինչ-որ երկրի քաղաքական գործչի հետ՝ չիմանալով, որ տվյալ անձը պատգամավոր, սենատոր է եւ այլն, ինչ-որ առումով իրենց պետության որեւէ իրավական ծառայության նրրկայացուցիչ է: Լավ գիտենք, որ շատ պետությունների տարբեր ներկայացուցիչներ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչը կարող է քննարկումներ եւ ծրագրեր ունենալ ինչ-որ մեկի հետ, սակայն լինել ինչ-որ մեկի խամաճիկը՝ անընդունելի է: Պետության ղեկավարի ուղիղ պարտականությունն է, որ նա ապահովի Հայաստանի անվտանգությունը դրսի լրտեսներից:

— Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞ր ընդդիմադիր ուժերն են ղեկավարվում դրսի ուժերի կողմից:

— Չունեմ նման տեղեկատվություն: Եթե մենք ունենանք որեւէ ինֆորմացիա, որ ինչ-որ ուժ ղեկավարվում է դրսի հատուկ ծառայությունների կողմից, ապա այդ ինֆորմացիան դիտարկվելու է որպես հաղորդում, որը քրեորեն պատժելի է:

Գիտեք, առհասարակ, Հայաստանը եւ հայ քաղաքական դաշտը չպիտի լինի ինչ-որ մեկին հարող կամ մյուսին դեմ: Մենք ունենք սփյուռք բոլոր գերտերություններում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, որտեղ ունենք միլիոնավոր հայեր, Իրանում ունենք հայ համայնք եւ այլն: Մեր գործողությունների արդյունքում ոչ միայն մեր պետությունն է տուժում կամ օգտվում, նաեւ տուժում ու օգտվում են այդ պետությունում ապրող հայերը: Այսինքն, ըստ իս, Հայաստանը պետք է վարի կոմպլիմենտար քաղաքականություն՝ լինի վստահելի գործընկեր բոլորի համար: Եվ Հայաստանի խելացի ղեկավարն այն պետք է դարձնի խաղաղության հարթակ: Դա իմ երազանքն է:

«ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԻ «ԼԱՎ ՏՂՈՒ» ԳՈՐԾՈՆԸ»

— ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առ այն, որ նա չի բացառել, թե կարող են լինել արտահերթ ընտրություններ, ասել է՝ թող օր ասեն, իրենք պատրաստ են գնալ ընտրությունների: Հետաքրքիր է՝ ՏԻՄ ընտրություններում ընդամենը մեկ շաբաթ առաջ պարտված ուժն ինչպե՞ս է պատրաստվում համապետական ընտրություններում հաղթել:

— Ասեմ, որ ՏԻՄ եւ համապետական ընտրությունները դրանք սկզբունքորեն տարբեր ընտրություներ են: ՏԻՄ ընտրություններում գործում է տարածքի «լավ տղու» գործոնը: Այսինքն՝ իրենք ընտրում են անձ, ոչ թե՝ քաղաքական կուրս: ՏԻՄ-ում իշխանությունը կարողանում է իր ռեսուրսն օգտագործել եւ կենտրոնանալ մի քանի տարածքներում: Նաեւ նկատենք, որ այդ ընտրություններում շատ քաղաքական ուժեր չեն էլ մասնակցում, որովհետեւ եթե դու չունես ֆինանսական եւ վարչական ռեսուրս, ապա արդյունք չես կարող ունենալ: Քաղաքականությունը շատ թանկ հաճույք է, որքան էլ ասեն, որ դա շատ հեշտ ու անվճար գործունեություն է:

Ես լավ եմ վերաբերվում Նարեկ Կարապետյանին, ու դա բոլորը լավ գիտեն, բայց քաղաքականությունը դպրոց է, որտեղ տարիների ընթացքում շտկվում ես: Կարող է մի դեպքում մի կարծիք ես ունենում, մյուս դեպքում, արդեն իսկ քաղաքական փորձից ելնելով, այլ կարծիք ունենաս: Այսինքն, որ Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ, ժամ ու տեղ ասեք, գնանք, կռվենք իրար հետ: Սա լուրջ գործունեություն է եւ ընտրություններին մարդիկ պատրաստվում են տարիներով:

Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետությունը իշխող քաղաքական ուժի ղեկավար, միակ քաղաքական ուժն է, որ ամեն օր պատրաստ է ընտրության, քանի որ նա ունի վարչական ռեսուրս: Եթե նա գրագետ օգտագործի իր վարչական ռեսուրսը, ապա արդեն մյուս քաղաքական ուժերից առավելություն ունի:

Նարեկ Կարապետյանը՝ որպես շատ հարուստ անձնավորության բարեկամ, որի նմանը ֆինանսական առումով երկրորդը չկա քաղաքական դաշտում, շատ հանգիստ կարող է ասել՝ մենք պատրաստ ենք հենց վաղն էլ գնալ ընտրությունների: Սակայն դա զուտ ընտրություն չէ: Ժողովուրդն է ընտրելու ուժին՝ հաշվի առնելով այդ մարդու խոսքը: Դա ծրագիր է, որը պետք է ունենա ճիշտ մատուցում:

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ երկրում լինի ոչ թե թշնամական վերաբերմունք, այլ օպոնենտներ: Ես բազմիցս քննադատել եմ իշխանությունների որոշ գործողություններ եւ դրական եմ արտահայտվել որոշ գործողությունների վերաբերյալ: Հիմա տեսեք՝ ինչ է ստացվում. երբ քննադատում ես, մարդիկ ասում են՝ շնորհակալ ենք քեզ, որ քննադատում ես, ասելով եւ հիմնավորելով սխալը՝ լուծման առաջարկ ես ներկայացնում, որը մեզ համար օգնություն է: Ճիշտ ընդդիմությունը իշխանությունների համար գտածո է: Ճիշտ ընդդիմությունը ոչ թե ասում է՝ դու թշնամի ես, այլ սխալներն է ցույց տալիս:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը