Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում
ՄիջազգայինԻսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում:
Դեպքը տեղի է ունեցել Գրանադայի «Էլ Ֆարգու» գործարանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել փորձարկման ժամանակ առաջացած անսարքության պատճառով։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ պայթյունը տեղի է ունեցել գործարանի ցանկապատված տարածքում, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
Դեռևս 2024 թվականին իսպանացի պատգամավոր Խոսե Անտոնիո Ռոդրիգես Սալասը հայտարարել էր, որ ընկերությունը զգալի քանակությամբ զենք է մատակարարում Ուկրաինային։

