Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը
ՏնտեսությունՀայկական և վրացական կոնյակները ներառվել են Բելառուսի վտանգավոր ապրանքների ռեեստրում։ Ըստ այդ երկրի Ստանդարտացման պետական կոմիտեի («Գոսստանդարտ») տվյալների, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հոկտեմբերի 31-ից արգելվել է այս ալկոհոլային խմիչքի երկու տեսակի ներմուծումն ու վաճառքը։
Խոսքը վրացական 8-ամյա «Պոգրեբ Շիո» և հայկական 7-ամյա «Արամե» կոնյակների մասին է։
Արգելքները պայմանավորված են նրանով, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության կանոնակարգերին՝ կապված միկրոկենսաբանական նորմերի, սննդային հավելումների, իսկ որոշ դեպքերում՝ նաև արտադրանքի բաղադրության պահանջների հետ։

