ՇՏԱՊ.Զգուշացեք WhatsApp-ից եւ Telegram-ից
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել.
Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ, վերջին օրերին ակտիվացել են ՀՀ-ում պաշտոնատար անձանց անուններով և լուսանկարներով կեղծ էջեր ստեղծելու փորձերը՝ Telegram-ում, WhatsApp-ում և այլ հարթակներում։ Նման էջերի միջոցով կարող են փորձել ձեռք բերել վստահություն, ներթափանցել ներքին տեղեկատվական դաշտ և հավաքագրել անձնական կամ ծառայողական տեղեկություններ։
Խնդրում եմ լինել զգոն ստուգեք կասկածելի հաշիվների ինքնությունը, մի՛ փոխանցեք գաղտնի տեղեկություններ և մի՛ վստահեք միայն անվանն ու լուսանկարին։ Կեղծ էջ հայտնաբերելու դեպքում տեղեկացրեք տվյալ անձին և հաղորդեք հարթակի աջակցման ծառայությանը

