Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են Դարնիցկյան կամուրջը
ՄիջազգայինԿիևն այս գիշեր ենթարկվել է հզոր հրթիռային հարձակման։
Ինտենսիվության մասին է վկայում ուկրաինական աղբյուրների տեղեկությունը, որ ընդամենը հինգ րոպեում քաղաքին հարվածել են 8 «Իսկանդեր-Մ/Ցիրկոն» բալիստիկ հրթիռներ։
Հարձակումը շարունակվել է մի քանի փուլով: Զգալի հարվածներ են ստացել քաղաքի Դարնիցկի և Դնեպրովսկի շրջանները։
Դարնիցկի շրջանում այրվում է խոշոր պահեստային համալին, հայտնում է քաղաքապետ Կլիչկոն։
Սակայն հիմնական թիրախը հանդիսացել է Դարնիցկյան կամուրջը։

