Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը
ՀանդիպումԵթե գազը կտրեն՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, ռուսական ռազմազաբան դուրս բերենք, -հարցազրույցներից մեկում ասել է ՔՊ նախկին պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Ի՞նչ հետեւանքներով է հղիկ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները Հայաստանի համար, հարցին տնտեսագետ Հրանտ Միքաելյանը կարճ է պատասխանում.
- Շատ լուրջ հետեւանքներով է հղի, միանշանակ։ Բնականաբար, ներկայիս իրավիճակը նաև Հայաստանի իշխանությունների բացթողումն է, քանի որ հարաբերություններն այժմ սրված են։ Բայց գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքականության մեջ է, քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական դասավորվածության մեջ Հայաստանը դարձել է Արևմուտքի և Արևելքի միջև պայքարի օբյեկտ, պայմանականորեն ասած։ Եվ Հայաստանի իշխանությունների ամենագլխավոր սխալը հենց այն է, որ դա տեղի է ունեցել։
Դիտարկվող սցենարը կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը, բազային մակարդակի նկատմամբ գնաճի 14,9 տոկոսային կետով աճին և ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության նվազմանը 55,6%-ով՝ 7,99 մլրդ դոլարից հասնելով 3,55 մլրդ դոլարի։ Գազի հաշվարկային գինը բարձրանում է մոտ 69%-ով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարից դառնալով 300 դոլար՝ պահպանելով մատակարարումների ֆիզիկական ծավալը։ 300 դոլար գինը նշված է որպես ինդիկատիվ։
Աշխատանքային միգրացիայի ոլորտում նախատեսվում է Պայմանագրով սահմանված զբաղվածության ռեժիմի դադարեցում, ներառյալ արտոնագրերի կամ աշխատանքի թույլտվությունների պահանջների վերականգնումը։ ԵԱՏՄ երկրներից դրամական փոխանցումները, ըստ կանխատեսման, կարող են կրճատվել 3,95 մլրդ դոլարից մինչև 1,85 մլրդ դոլար: Հաշվարկային սցենարը ենթադրում է ԱՊՀ-ում Հայաստանի լիիրավ անդամության պահպանում։

