Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով
ՀասարակությունՃապոնիայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքի պատճառով.
Ճապոնիան պատրաստվում է խոշոր աղետից հետո առաջին օրերին ամենավատ սցենարին: Ուժեղ երկրաշարժերի և Ֆուձի լեռան հնարավոր ժայթքման սպառնալիքի ֆոնին, Ճապոնիայի իշխանությունները հրատապ կոչ են արել հանրությանը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում սնունդ և խմելու ջուր պաշարել առնվազն երեք օրվա, իսկ եթե հնարավոր է, մեկ շաբաթվա համար: Սա պայմանավորված է ճանապարհների վնասման, հաղորդակցության խափանումների և փրկարարական ծառայությունների ուշացումների ռիսկով, որոնք որոշ տարածքներում կարող են մի քանի օր չհասնել տուժածներին:

