Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները. իշխանությունը նպատակ ունի նախագիծը հանրային քննարկման դնել արդեն նոյեմբերի վերջին։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտին հասցնել նախագծի շուրջ ներքին քննարկումները։ Ըստ այդմ՝ իշխանության ներսում դիտարկվում է տարբերակ, ըստ որի՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրությանը կներկայացվի մինչև տարեվերջ, իսկ առավել հավակնոտ ժամանակացույցի դեպքում՝ արդեն նոյեմբերի վերջին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանությունը նախատեսում է նախագիծը դնել հանրային քննարկման, ապա այն ներկայացնել խորհրդարանական ընդդիմությանը և գործընթացը տեղափոխել Ազգային ժողով։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում հաշվարկում են, որ հնարավոր կլինի ընդդիմադիր պատգամավորներից 5-6-ի աջակցությունը ստանալ՝ նախագիծը խորհրդարանում առաջ մղելու համար։
Այս հաշվարկի հիմքում, ըստ իշխանական աղբյուրների, այն ակնկալիքն է, որ ընդդիմադիր որոշ պատգամավորների հնարավոր կլինի համոզել՝ թույլ տալու, որ նախագծի շուրջ վերջնական որոշումը կայացվի սահմանված սահմանադրական ընթացակարգով։
Այդուհանդերձ, դեռևս պարզ չէ՝ ընդդիմադիր ո՞ր ուժերի կամ պատգամավորների հետ են իշխանության ներկայացուցիչները հույսեր կապում, և արդյոք նման աջակցության շուրջ որևէ պայմանավորվածություն գոյություն ունի։
Կարճ ասած՝ ընդդիմադիր խմբակցություններին լուրջ փորձություն է սպասվում»։

