«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»․ ձերբակալություններ ԵՊՀ-ում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։

«Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ArmLur.am-ը գրել էր, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը։ Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ Էդիկ Մինասյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Սակայն «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, քննություն հանձնելու համար գումար են փոխանցել, սակայն արդյունքում կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը։

Այս հանգամանքն էլ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է կազմակերպվել գումարի փոխանցումը, ո՞վ է ստացել այն, և ի՞նչ ապացույցներ են ներկայացվել իրավապահներին։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործով ուշադրության կենտրոնում են ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ։ Միաժամանակ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։ Մենք տեղեկացանք նաև, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։

Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ նաև, որ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված․ առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»։

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը