Будем бить аккуратно, но сильно. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիБУДЕМ БИТЬ АККУРАТНО, НО СИЛЬНО
(ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻ. ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ ԾԵԾԸ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ Է, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բանից պարզվում է, որ անհիշելի ժամանակներից ԱԺ-ում եփվող Կնյազ Հասանովի ականջներն այնուամենայնիվ հում են մնացել։
**
ԷՊԻԿՐԻԶ
Ըստ դատափորձագիտական մասնագետների կոնսիլիումի՝ ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո ԱԺ ընդդիմադիրների վեհերոտ արձագանքները հերքում են Նիկոլի այն պնդումը, ըստ որի՝ պատերազմի եռակուսակցությունը մահացել է։
**
ՆԻԿՈԼԸ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
(ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ԿՈՒՐԱՑԻԱ ԷՐ ԱՆՈՒՄ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՊ-Ի ՊԱՐՏՎԵԼՈՒ ՀԵՏՈ)
Սուրե՞ն, մեր ընտրողներն ո՞ւր են։
**
НИКОЛ КАПУТ
(ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Դ․Վ․ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԳՐԱՌՄԱՆ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ «ԻՎԱՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների, եթե մի երկրի ղեկավար պոլիցայի թոռ լինի, ապա նրա ենթակա մարզպետը ֆաշիստ կլինի ու կլինի:

