Լավրովը այս շաբաթ կմեկնի ԱՄՆ. Bloomberg
ՄիջազգայինԼավրովը այս շաբաթ կմեկնի ԱՄՆ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ս. Լավրովը կմասնակցի G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Միջազգային պատժամիջոցների ենթարկված նախարարը Կրեմլի վերջին ներկայացուցիչն է, որը կայցելի ԱՄՆ՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապերի ամրապնդման ֆոնին։
Ֆինանսների նախարար Սիլուանովը, որը նույնպես պատժամիջոցների տակ է, սեպտեմբերին մասնակցել է Հյուսիսային Կարոլինայում կայացած G20-ի ֆինանսների նախարարների հանդիպմանը և զուգահեռ բանակցություններ է վարել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ», - հաղորդում է Bloomberg-ը։

