Իրանը մշակում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու ծրագիր
Իրանի խորհրդարանական ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանի անդամները օրինագծեր են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ռազմական դոկտրինը։
Քննարկվող սցենարի համաձայն՝ Իրանը կարող է մշակել եռամսյա ծրագիր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր հարձակման դեպքում պայմանագրից դուրս գալու համար։
Քննարկվող տարբերակներից մեկը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտքը մերժելն է՝ միաժամանակ Ռուսաստանի և Չինաստանի կողմից ստուգումներ թույլատրելով։ Դրա դիմաց Թեհրանը հույս ունի Մոսկվայի և Պեկինի երաշխիքների վրա, այդ թվում՝ ՄԶՉՊ-ից դուրս գալու և նոր հարձակման դեպքում միջուկային զենքի մշակման աջակցությունը։

