«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ

Տնտեսություն

2026 թվականի հունվար–սեպտեմբերին 17 առևտրային բանկերը պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ՝ 11,7%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Այդ գումարի 44%-ը գալիս է ընդամենը երկու բանկից՝ Արդշինբանկից և Ամերիաբանկից։ Առանց Արդշինբանկի ոլորտի հարկերի աճը մոտ 9% է։

 

Վերլուծել ենք բանկերի կազմը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ պարզելու, թե ով՝ որքան հարկ է վճարել և ինչից են դրանք կազմված։

 

Երկու բանկեր TOP-10-ում են

Արդշինբանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 5-րդն է, Ամերիաբանկը՝ 6-րդը։ Նրանցից ավելի շատ վճարել են ընդամենը չորս ընկերություն։ Արդշինբանկը «Գազպրոմ Արմենիայից» հետ է մնացել ընդամենը 1,5 մլրդ դրամով։ Ամերիաբանկն իր հերթին առաջ է անցել «Սոֆթ Կոնստրակտից», «Դիջիթեյնից» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիայից»։

 

Ինչպես են փոխվել վճարված հարկերի ծավալները 1 տարում

17 բանկից 16-ը 9 ամսում վճարել է ավելին, քան մեկ տարի առաջ։ Տոկոսով ամենամեծ աճը ՎՏԲ-Հայաստանինն է՝ 4,4 մլրդ-ից 7,8 մլրդ դրամ (+77%), ինչի շնորհիվ բանկը 58-րդ տեղից բարձրացել է 31-րդ։ Նրա շահութահարկը ավելի քան կրկնապատկվել է՝ 2,1 մլրդ-ից հասնելով 5,2 մլրդ-ի։ Գումարով ամենամեծ աճը Արդշինբանկինն է՝ +6,2 մլրդ դրամ (+19%)։ Լավ տեմպով են աճել նաև Էվոկաբանկը (+35%), ԱԿԲԱ Բանկը (+22%) և Հայէկոնոմբանկը (+20%)։ Միակ նվազումը Յունիբանկինն է՝ 6,0 մլրդ-ից 2,8 մլրդ դրամ (−53%), ինչի պատճառով բանկը 39-րդ տեղից իջել է 104-րդ։ Տարվա սկզբին նրա եկամտային հարկը նույնիսկ բացասական էր (մոտ −1,2 մլրդ), ինչը սովորաբար նշանակում է վերադարձ կամ հաշվանցում․ սեպտեմբերին այն կրկին դրական էր։  

 

Բանկերի հարկերի 58%-ը շահութահարկ է, 32%-ը՝ եկամտային հարկ

9 ամսում ոլորտը եկամտահարկով վճարել է 48,1 մլրդ դրամ՝ ընդհանուր վճարի 32%-ը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից մոտ 8%-ով ավելի է։ Մնացած մոտ 10%-ը այլ հարկեր են։

 

ԱՄԻՕ Բանկը և Ֆասթ Բանկը գրեթե չեն վճարել շահութահարկ, և նրանց վճարը գրեթե ամբողջությամբ եկամտային հարկն է։ Բայց նրանց պատմությունները տարբեր են։

 

Եկամտային հարկով առաջինը Ամերիաբանկն է՝ 9,0 մլրդ դրամ, թեև ընդհանուր հարկերով Արդշինբանկը նրանից շատ առաջ է։

 

ԱՄԻՕ Բանկը շահութահարկ շատ քիչ է վճարել․ 2024-ից ի վեր այն չի անցել 0,05 մլրդ դրամից։ Ֆասթ Բանկի դեպքում փոփոխությունը թարմ է․ 2024-ին նա շահութահարկով վճարել էր 1,96 մլրդ, իսկ հիմա՝ մինուս 0,03 մլրդ։ Ընդհանուր վճարը, սակայն, գրեթե նույնն է մնացել, որովհետև եկամտային հարկը լրացրել է բացը։ 

 

Ողջ ոլորտը 9 ամսում եկամտային հարկով վճարել է 48,1 մլրդ դրամ՝ իր ընդհանուր վճարի 32%-ը, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածից մոտ 8%-ով ավելի է։

 

Համեմատության համար

Առաջին 9 ամսում բանկերը վճարել են 102,8 մլրդ (2024), 133,6 մլրդ (2025) և 149,2 մլրդ դրամ (2026)։ Վճարած հաչկերի ծավալը աճում է։

2025-ի աճը մեծ մասամբ մեկ բանկի հաշվին է։ 2025-ին բանկերը վճարել են 164,6 մլրդ, որից Արդշինբանկը՝ 40,2 մլրդ (2024-ին՝ 6,7 մլրդ)։ Այդ թռիչքը տվել է աճի մոտ երեք քառորդը։ Առանց Արդշինբանկի աճը մոտ 10% է։ 

Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուների վճարած յուրաքանչյուր 100 դրամից մոտ 9-ը վճարել են բանկերը։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը