Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները
Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են 4 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի և պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնների վարիչները։
Կոմիտեի հաղորդմամբ՝ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, իսկ հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ ԵՊՀ պաշտոնական կայքում այդ պաշտոններում նշված են Վարդան Այվազյանի և Էդիկ Մինասյանի անունները։

