Հակակոռուպցիոնը հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունները․ ԵՊՀ-ում 4 անձ է ձերբակալվել, այդ թվում ՝ երկու ամբիոնի վարիչ
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են․
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը․
«Ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»․- հաստատեցին կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին:

