«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել

Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք էառաջադրվել Ամիսներ առաջ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ի հետ զրույցում ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։ Վերջինս մեզ հետ զրույցում կոնկրետ անուններ է տալիս, թե ինչ իրավիճակի են իրենց հասցրել որոշ անձինք։ Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։

«Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին, որից հետո ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և ես տուժող եմ ճանաչվել»։ Ըստ Արշավիր Հարությունյանի՝ անգամ հունիսի 7-ի ընտրություններից առաջ նա քարոզարշավի ժամանակ անձամբ տեսել է ՀՀ վարչապետին և հիշեցրել, որ իրեն նամակ է ուղարկել, իսկ գործին արդեն ընթացք է տրվել։ Սակայն, ինչպես նկատում են, ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցված է եղել, և վարույթի շրջանակում հարցաքննվել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Այդուհանդերձ, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրենին գտել են, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած։ Թե ով կամ ովքեր են նրան հասցրել այդ վիճակին, հուսանք՝ այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը։

Արդյունքում Այսօր Գլխավոր դատախազությունը հայտնեց ,որ Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան