Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։
Որոշման համաձայն՝ Արսենյանին կտրամադրվի 10 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ։
Մարզպետի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։
Որոշումն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների համապատասխան դրույթների հիման վրա։

