Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինՄի քանի փուլով շարունակված գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել, հայտնում են ուկրաինական աղբյուրները։
Հրթիռային հարվածներից մեկը տեղի է ունեցել Կիևի ձախ ափին գտնվող «Պրոսպեկտ» առևտրի և զվարճանքի կենտրոնի «Աուչան» խանութի մոտ։
«Լեսնայա» մետրոյի կայարանի մոտ մեքենաներ են ոչնչացվել։
Կիևի թիվ 5 ջերմաէլեկտրակայանը կրկին թիրախ է դարձել։
Պոդոլսկի շրջանում հարված է հասցվել վարչական շենքին։
Քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ ևս երկու վայրում ոչ բնակելի շենքերը հարվածներ են ստացել։
Կրկին գրոհի է եմթարկվել Կիևի Հարավային կամուրջը ենթարկվել, և վնասվել է մետրոյի ենթակառուցվածքը։ Վնասի պատճառով կամրջի վրա ամբողջ երթևեկությունը սահմանափակված է։ Սա վերաբերում է ինչպես մեքենաներին, այնպես էլ մետրոյին։

