Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ
ՆերքաղաքականՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էր ենթարկվել եւ Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի գլխավոր մրցակիցն էր հենց Դավիթ Հարությունյանը, որը գլխավորում էր Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը։ Արդյունքում հաղթեց ՔՊ-ի սրտի թեկնածու Հուսիկ Սահակյանը։
«Իրավունք»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻՑ: Սակայն, վերջինս չկարողացավ որեւիցե պատասխան տալ կատարվածին, քանի որ, ըստ իր խոսքերի, դեռեւս հստակ տեղեկություն չուներ:
Այնուհանդերձ, հարցին, թե հիմնավոր կարող է համարվել այն, որ իրենց թեկնածուն կարող է խնդիրներ ունենալ իրավապահների հետ, Ադամյանն ասաց, որ երբ կունենա տեղեկություն, սիրով կպատասխանի, սակայն մինչ այս պահը նա չի ցանկանում մտնել իրավաբանների աշխատանքի մեջ:
Նույն հարցով «Իրավունք»-ը դիմեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության քաղխորհրդի անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, սակայն նա եւս տեղեկացված չէր կատարվածի մանրամասներից։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

