Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները
ՄիջազգայինԹեհրանում կայացավ Իրանի եւ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի՝ «Մեքքայի դաշնագրի» երեք անդամների միջև հանդիպումը։
Մեկնաբանելով «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլորերեք անդամների միաժամանակյան այցը Իրան, իրանական փորձագետը գրում է.
«Այս հանդիպումից հետո, որի նպատակը Սաուդյան Արաբիան նկարագրեց որպես «լարվածության սրման կանխում և համաձայնության հասնելու համար պայմաններ ստեղծելը», Մասուդ Պեզեշկիանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումին և հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Նրանք բոլորը եկել էին որպես միջնորդներ հանդես գալու, իբր թե պատերազմը կանխելու համար։ Սակայն իրականում նրանք եկել էին ժամանակավորապես իջեցնելու նավթի գները, մինչ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարձակվել Իրանի վրա։
Այս բոլոր երկրները, որոնք ներկայացուցիչներ են ուղարկել Թեհրան, հաջորդ պատերազմում կհակադրվեն Իրանին։
Գոնե Մոհսեն Ռեզայիի ներկայությունը մեզ որոշ չափով հանգստացնում է, համեմատած Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախորդ թիմի հետ, որը մոտ էր Ղալիբաֆին և Արաղչիին։
Ասում են, որ Պակիստանը, որն ինքն էր փակել իր սահմանները Իրանի հետ, նախաձեռնել էր հանդիպումը։
Մենք հույս ունենք, որ այս հանդիպումները չեն հանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գտնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ի վերջո, հանդիպում անցկացնելու պատրվակով, Իրանի կառավարության ներկայիս առանցքային պաշտոնյաների մեծ մասը հավաքվել է մեկ տեղում։
Երբ նրանք ցանկանան հարվածել, նրանք բազմիցս կդիմեն նման նենգ մարտավարության»։

