Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել
Հարգելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ Telegram հավելվածում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ ու հեռախոսազանգեր են գնում տարբեր հասցեներով, հնչում են մեղադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ ու պարտադրանք։
Զեղծարարության զոհ չդառնալու համար խնդրում եմ բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, և որևէ կասկածելի զանգի ու նամակի չպատասխանել։

