«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտնի է Երևանում գիշերային կրակոցից վիրավորվածի ինքնությունը

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, Արաբկիրի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։Մինչ կժամանեին քրեական ու համայնքային ոստիկանները, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժնում, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ մասում ստացված հրազենային վնասվածքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի,  որտեղից այնուհետև նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ սրտաբանական» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Տեղում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը ավտոքարշակի միջոցով քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է, և նրա կյանքը հնարավոր է եղել փրկել Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի, ապա «Նոր-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ, իսկ գնդակը «Նոր-Մարաշ»-ի բժիշկները հայտնաբերել են սրտի մեջ և մի քանի ժամ պայքարելուց հետո կարողացել են վիրավորի վիճակը կայունացնել, սակայն որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Եթե այդ երեք՝ Երևանի 103 շտապօգնության, «Երևան» բժշկական կենտրոնի և «Նոր-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկները օպերատիվ չգործեին, երիտասարդ տղայի կյանքը հնարավոր է չհաջողվեր փրկել։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանները Երևանի քրեական ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները ու որոշ մասնակիցների հայտնաբերել են։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան