Գրեթե ողջ Եվրոպայոով մեկ տարածված բողոքի ցույցերը սկսում են ներքին բախումների նմանվել
ՄիջազգայինԱրդեն գրեթե ողջ Եվրոպայոով մեկ տարածվել են զանգվածային բողոքի ցույցերը գների աճի, բնակարանային ճգնաժամի և կառավարության քաղաքականության դեմ։
Ալբանիա — Տիրանա. կոռուպցիայի և կրթության ոլորտում առկա խնդիրների դեմ՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Իսպանիա — Բարսելոնա. երիտասարդների բողոքի ցույցեր՝ թանկ բնակարանների դեմ դժգոհության ֆոնին։
Ֆրանսիա — Փարիզ և այլ քաղաքներ. կենսամակարդակի բարձրացման և բյուջեի կրճատման դեմ։ Ուսանողները նաև բողոքում են ուսուցիչների պակասի, գերբնակեցված դասարանների և կրթության ֆինանսավորման կրճատման դեմ։
Իտալիա — Միլան, Հռոմ, Թուրին և այլ քաղաքներ. բարձր գների և վարձավճարների դեմ՝ պահանջելով կրթության և սոցիալական ծառայությունների ֆինանսավորման ավելացում։
Բելգիա — Բրյուսել և Լիեժ. բյուջետային խնայողության և կառավարության կրթական քաղաքականության դեմ։
Պորտուգալիա — Լիսաբոն և Պորտո. մատչելի բնակարանների և վարձավճարների վերահսկողության համար։

