Reuters. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթում
ՄիջազգայինReuters-ի տվյալներով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Ըստ գործակալության՝ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում կամ Շվեյցարիայում։ Ճշգրիտ ամսաթիվը դեռևս համաձայնեցված չէ։
ԱՄՆ պաշտոնյան պարզաբանել է, որ առաջիկա բանակցությունների հիմնական նպատակը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման նախապատրաստումն է։

