Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը ազատ է արձակվել, համայնքում էլ որեւէ լարվածություն չկա
Մամուլը գրել էր, որ վաղ առավոտյան բերման էին ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու Ավագանու 3 անդամ:
Սակայն, վերջիններիս կարճ ժամանակ անց բաց են թողել․ <<Թեկնածուն շատ հանգիստ բնականոն ընթացքով պատրաստվում է վաղվա ընտրություններին, համայնքում էլ որեւէ լարվածություն չկա, թեեւ ընդդիմադիրների հիմնական նպատակը այս ֆոնին հետեւյալն էր․ մարդկանց ցույց տալ, թե ընդդիմադիրները հալածվում են, որ մարդիկ վախենան վաղը այցելել ընտրատեղամասեր։ Բայց եղեգնաձորցին գիտի թացը չորից տարբելը>>,-ասաց տեղի աղբյուրը։

