Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները: Շերեմետևոյի թռիչքուղու վրա գտնվում են անօդաչու թռչող սարքի մնացորդներ, ինքնաթիռները թռչում են այլ քաղաքներ։
Սահմանափակումների պատճառով արդեն չեղարկվել է ավելի քան 250 չվերթ, իսկ ժամանող ինքնաթիռները վերահասցեագրվում են այլ քաղաքներ։
Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը՝ Airbus A380-ը, սահմանափակումների պատճառով չի կարող վայրէջք կատարել։ Քիչ օդանավակայաններ են ի վիճակի սպասարկել նման ինքնաթիռներ։
Մոսկվա թռչող մոտ 30 ինքնաթիռ վերահասցեագրվել է այլ քաղաքների այլընտրանքային օդանավակայաններ։
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանն արդեն ընդունել է Մոսկվա ուղղվող 25 չվերթ։ Սանկտ Պետերբուրգից դեպի մայրաքաղաք չեղարկվել է 7 չվերթ, իսկ ևս 12-ը հետաձգվել են։
Նիժնի Նովգորոդի Չկալով օդանավակայանը ընդունել է Մոսկվայի ավիահանգույցից վերահասցեագրված 13 ինքնաթիռ։
Սա կարելի է համարել եւս մեկ «կարմիր գծի» հատում: Մինչ այս քաղաքացիական օդանավակայանները հիմնականում զերծ էին մնում ուղիղ հարձակումներից: Ու հիմա սպասելի է, որ ուկրաինական քաղաքացիական օդանավակայաններն էլ իրենց հերթին ռուսներն են թիրախավորելու:

