Թրամփը ստորագրել է օրենք, որը կարող է Եվրոպանյին զիկել ամերիկյան նավթամթերքներից
ՄիջազգայինԱՄՆ նախագահը ստորագրել է «Պաշտպանական արտադրության մասին» օրենքի ակտիվացման մասին հուշագիր: Կորեական պատերազմի ժամանակ ընդունված այս փաստաթուղթը թույլ է տալիս պետության ղեկավարին ընդլայնել ռազմական նշանակության որոշակի ապրանքների արտադրությունը՝ ազգային անվտանգությունն ամրապնդելու համար։
Այս դեպքում Թրամփը լիազորել է Պենտագոնին միջոցներ ծախսել ամերիկյան նավթարդյունաբերության զարգացման վրա, որն այժմ համարվում է պաշտպանության համար կարևորագույն: Պաշտպանության նախարարությունը լիազորված է գնել համապատասխան ապրանքներ, տրամադրել սուբսիդիաներ, վարկեր և վարկային երաշխիքներ, ինչպես նաև ֆինանսավորել արտադրական օբյեկտների կառուցումը կամ ընդլայնումը՝ առանց սովորական սահմանափակումների և կոնգրեսի ծանուցումների: Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթին հանձնարարվել է վերահսկել այս միջոցառումները:
Այս օրենքը, ի դեպ, նախատեսում է նաեւ տվյալ ապրանքատեսակների արտահանման սահմանափակումներ: Ըստ այդմ, Եվրոպան կարող է զիկվել ամերիկյան նավթամթերքներից:

