Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը
ՍԻՄ-ՄիջոցառումներԱյսօր, Հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը։ Համաժողովը լսեց ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ զեկույցը, կուսակցության հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ, ներկայիս փուլում քաղաքական գնահատականների եվ հետագա անելիքների վերաբերյալ։
Տեղի ունեցավ կուսակցության ղեկավար մարմնի եվ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ։ Կուսակցության նախագահ վերընտրվեց Հայկ Բաբուխանյանը, փոխնախագահ վերընտրվեց Արտակ Գրիգորյանը, նախագահության անդամներ ընտրվեցին՝ Գեղամ Գրիգորյանը, Քերոբ Սարգսյանը, Վարդան Աստվածատրյանը, Զարուհի Բաբուխանյանը, Թադեվոս Աբգարյանը, Ասքանազ Մինասյանը եվ Ներսես Ներսիսյանը։

