«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել

Վերլուծություն

­Նա­խօ­րեին ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հեր­թա­կան փա­թե­թը նե­տեց օ­րա­կարգ: Հիմ­նա­կա­նում, ի­հար­կե, վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի ո­ճի մեջ էր: Այն է` Զելենս­կին «գցող սրի­կա» է եւ չի ցան­կա­նում է ա­վար­տել պա­տե­րազ­մը»: Պու­տի­նը, ընդ­հա­կա­ռա­կը, ան­գամ քնած ժա­մա­նակ է խա­ղա­ղութ­յան մա­սին մտա­ծում, եւ, առ­հա­սա­րակ` «Ան­կեղծ ա­սած, Ռու­սաս­տա­նը, ընդ­հա­նուր առ­մամբ, հա­մար­ժեք է վար­վել Ուկ­րաի­նա­յի հետ։ Ն­րանք որ­ևէ հա­տուկ բան չեն ա­րել»:

ԹՐԱՄՓԸ ԵՎՍ ՀԱՍՏԱՏԵՑ

­Բայց ա­հա այս «ստան­դարտ կոմպ­լեկ­տի» մեջ կար մեկ դե­տալ, ո­րը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կա­րե­լի է դա­րա­կազ­միկ հա­մա­րել: Այն է՝ ԱՄՆ նա­խա­գա­հի խոս­քով, կան Պու­տի­նի և Սի Ց­զին­պի­նի հետ ե­ռա­կողմ հան­դիպ­ման ծրագ­րեր։ «Ես պատ­րաստ եմ, ե­թե նրանք ցան­կա­նում են հան­դի­պել։ Ես հենց նոր ի­մա­ցա այդ մա­սին: Կար­ծում եմ՝ այն կանց­կաց­վի Չի­նաս­տա­նում։ Ե­թե նա­խա­գահ Սին ցան­կա­նում է անց­կաց­նել այն, ես պատ­րաստ եմ: Վս­տահ եմ, մենք կքննար­կենք նաև այլ թե­մա­ներ, օ­րի­նակ առևտ­րի, բայց... Ա­յո, ես պատ­րաստ եմ»,–­ ընդգ­ծեց ԱՄՆ նա­խա­գա­հը:

Ակ­նար­կը, հաս­կա­նա­լի է, նո­յեմ­բե­րի 18-19-ին՝ Չի­նաս­տա­նի Շեն­ժեն քա­ղա­քում կա­յա­նա­լիք Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան 33-րդ­ ա­մե­նամ­յա գա­գաթ­ա­ժո­ղո­վում հնա­րա­վոր հան­դիպ­ման մա­սին է, ո­րը ար­դեն իսկ «կնքվել» է «Պոտս­դամ 2» ան­վամբ եւ ո­րի մա­սին վեր­ջին օ­րե­րին խո­սակ­ցութ­յուն­նե­րը կտրուկ ակ­տի­վա­ցել են: Ո­րոշ հայտ­նի աղբ­յուր­ներ ան­գամ սկսել են խո­սել նման հան­դիպ­ման հնա­րա­վոր դե­տալ­նե­րից: Օ­րի­նակ, The Wall Street Journal–ը պնդում է, թե Պու­տի­նը ա­ռա­ջար­կել է Թ­րամ­փին և Սի Ց­զին­պի­նին` քննար­կել Ուկ­րաի­նա­յի ճա­կա­տա­գի­րը եռ­յա­կով՝ ա­ռանց Զե­լենս­կու: Խոս­վում է նաեւ ի­րա­նա­կան թե­ման քննար­կե­լուց, գլո­բալ տնտե­սութ­յու­նը եւ այդ­պես շա­րու­նակ: Այդ խո­սակ­ցութ­յուն­նե­րը «շա­քա­րով կտրեց» ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դ­միտ­րի Պես­կո­վը` օ­րերս հայ­տա­րա­րե­լով, որ ի­րոք Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն­ եւ Չի­նաս­տա­նը քննար­կում են ե­ռա­կողմ հան­դիպ­ման հի­պո­թե­տիկ հնա­րա­վո­րութ­յու­նը։ Ճիշտ է, ըստ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կի, դե­ռեւս հստակ պատ­կե­րա­ցում չկա հան­դիպ­ման կամ դրա հնա­րա­վոր օ­րա­կար­գի վե­րա­բեր­յալ, բայց ե­թե կան նման քննար­կում­ներ, պետք է որ օ­րա­կար­գի հար­ցը եւս դրանց ա­ռանցք­նե­րից մե­կը լի­նի: Բա­ցա­կա­յում էր միայն Ս­պի­տակ տան պաշ­տո­նա­կան մո­տե­ցու­մը, եւ հենց այդ մա­սին էլ հայ­տա­րա­րեց Թ­րամ­փը` «Պոտս­դամ 2»–ի ծրագ­րեր կան:

Այս­պի­սով, կլի­նի՞ նման հան­դի­պում, թե` ոչ, կամ այն կու­նե­նա ի­մաս­տա­յին ա­ռու­մով «Պոտս­դամ 2»–ի կար­գա­վի­ճակ, թե՞ կլի­նի դրա նախ­նա­կան փու­լե­րից մե­կը կամ նույ­նիսկ կու­նե­նա ձե­ւա­կան բնույթ: Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, թե­րեւս, այս պա­հին կա­րող է առ­հա­սա­րակ դեռ գո­յութ­յուն չու­նեն. ե­թե թե­ման քննար­կում­նե­րի փու­լում է, եւ խոսքն ակն­հայ­տո­րեն ծան­րա­գույն քննար­կում­նե­րի մա­սին է, ա­պա վերջ­նարդ­յուն­քը, որ դրանք կա­վարտ­վեն նման ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վով, այս պա­հին խո­սել հնա­րա­վոր չէ: Բայց դ­րա­նով հան­դերձ, պա­տա­հա­կան չէ, որ «Պոտս­դամ 2»–ի թե­ման պար­բե­րա­բար օ­րա­կար­գում է հայտն­վում Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յան մեկ­նար­կից ի վեր: Դա գո­նե մեկ բան հաս­տա­տում է. ու­նենք մի այն­պի­սի գլո­բալ ի­րա­վի­ճակ, ո­րի պա­րա­գա­յում ՌԴ­–ի, ԱՄՆ­–ի եւ Չի­նաս­տա­նի հա­մա­տեղ քննար­կում­–ո­րո­շում­ներն առն­վազն հսկա­յա­կան պա­հան­ջարկ ու­նեն, ե­թե ոչ` միակ տար­բե­րակն է հա­կա­դիր ուղ­ղութ­յամբ` դե­պի «բաց» Եր­րորդ աշ­խար­հա­մար­տին չհաս­նե­լու հա­մար: Ու, ե­րե­ւի, հենց այս վեր­ջին տար­բե­րակն էլ ա­մե­նա­հա­վա­նա­կանն է:

Ա­մեն դեպ­քում, դե­տալ­նե­րը, ո­րոնք վեր­ջին տա­րի­նե­րին աչ­քի ա­ռաջ են, հենց այդ նույն տրա­մա­բա­նութ­յանն են տա­նում: Օ­րի­նակ` ԱՄՆ–­Չի­նաս­տան, ԱՄՆ–­Ռու­սաս­տան գլո­բալ հա­կա­մար­տութ­յուն­նե­րը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, Ա­րե­ւել­յան Եվ­րո­պա­յի` «կախ­ված» վի­ճա­կում հայտն­ված կար­գա­վի­ճա­կը եւ այլն: Իսկ այս ա­մե­նի խոր­քա­յին ֆո­նե­րից մե­կը, ի­հար­կե, այն փաստն է, որ ԱՄՆ–ն այ­լեւս ի զո­րու չէ կա­տա­րել հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նի կար­գա­վի­ճա­կը, այն է` ա­մե­րիկ­յան դոլ­արն ի զո­րու չէ գլո­բալ ֆի­նան­սա­կան կար­գա­վո­րի­չի ֆունկ­ցիան կա­տա­րել:

­Դո­լա­րի մա­սին, ի­հար­կե, շատ է խոս­վել, եւ այս պա­հին էլ ի­րո­ղութ­յունն այն է, որ այն նե­գա­տիվ դի­նա­մի­կան, ո­րը հա­մաշ­խար­հա­յին թիվ 1 ար­ժույթն ու­ներ ար­դեն ԽՍՀՄ­–ի փլուզ­ման փու­լում, ներ­կա­յումս շա­րու­նա­կում է միայն կտրուկ սրվել: Պատ­ճառն էլ հաս­կա­նում են բո­լո­րը. տպագր­վել եւ տա­րած­վել են դո­լա­րա­յին լեռ­ներ, սա­կայն հա­սել է մի պահ, երբ դրա հե­տա­գա տա­րա­ծու­մը բախ­վել է տնտե­սա­կան հոս­քե­րը ա­րե­ւել­յան աշ­խարհ տե­ղա­փոխ­ե­լու ան­խու­սա­փե­լի գոր­ծո­նի հետ: Դո­լա­րին պետք է կեն­սա­տա­րած­քի ընդ­լայ­նում, սա­կայն երբ կան այն­պի­սի մի­ջու­կա­յին գեր­տե­րութ­յուն­ներ, ինչ­պի­սիք են Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, դա դառ­նում է անհ­նար. այ­լընտ­րան­քը մի­ջու­կա­յին բա­խումն է: Դ­րա նախ­նա­կան` ոչ մի­ջու­կա­յին տար­բե­րա­կը հասց­րեց ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան պա­տե­րազմ­նե­րին, ո­րոնք ձա­խող­վե­ցին: Ու հի­մա եր­կընտ­րան­քա­յին վի­ճակ է. էս­կալ­ա­ցիա­յի հե­տա­գա ա­վե­լա­ցու­մը ան­խու­սա­փե­լի է դարձ­նում մի­ջու­կա­յին բա­խու­մը, ին­չի մա­սին, նկա­տենք, ար­դեն միան­գա­մայն պարզ խոս­վում է ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ` ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րում: Կա՛մ մնում է նստել եւ կոմպ­րո­մի­սա­յին լու­ծում­ներ գտնել, որն ի­րա­տե­սա­կան է միայն Պե­կին–­Վա­շինգ­տոն–­Մոսկ­վա ձե­ւա­չա­փով: Ու հենց դրա հնա­րա­վո­րութ­յան մա­սին է, որ նախ խո­սեց Պու­տի­նը` խոս­նա­կի մի­ջո­ցով, ա­պա Թ­րամ­փը` ան­ձամբ:

ՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է «ՊՈՏՍԴԱՄ 2»–Ը

Ն­կա­տենք, որ «Պոտս­դամ 2»–ի թե­ման ակ­տի­վա­ցավ նաեւ դեռ ան­ցած հոկ­տեմ­բե­րին կա­յա­ցած Թ­րամփ–­Սի հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ: Են­թադր­վում էր, որ ե­թե այդ փու­լում հա­ջող­վեր հաս­նել կոմպ­րո­մի­սի մի քա­նի հար­ցե­րում, այդ թվում` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, ա­պա, հաշ­վի առ­նե­լով նաեւ Թ­րամ­փի եւ Պու­տի­նի Ալ­յաս­կա­յի հան­դիպ­ման արդ­յունք­նե­րը, «Պոտս­դամ 2»–ը կկա­յա­նա: Սա­կայն մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նի հետ կապ­ված լու­ծում­ներ այդ­պես էլ չստաց­վեցին. կար այն գնա­հա­տու­մը, որ Թ­րամ­փի հա­մար դեռ ի­րա­տե­սա­կան էր ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու տար­բե­րա­կը: Ա­սենք, նման գնա­հա­տում Վա­շինգ­տո­նում ու­նեին նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, թեեւ Մոսկ­վա­յի հետ Ալ­յաս­կա­յում հստա­կեց­րել էին լուծ­ման հնա­րա­վոր սխե­ման:

­Սա­կայն ի­րո­ղութ­յուն­ներն այլ էին. չնա­յած 40 օ­րում ՌԴ­–ի­ հար­ցը լու­ծե­լու մա­սին Զե­լենս­կու խոս­տում­նե­րին, այս­տեղ ձա­խո­ղու­մը բա­ցար­ձակ էր: ԱՄՆ–ն ձա­խող­վեց նաեւ Ի­րա­նում, ո­րի հե­տե­ւանք­ներն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում «մար­սել»: Եվ ա­հա, այս սեպ­տեմ­բե­րին այն բա­ցա­ռիկ ըն­դու­նե­լութ­յու­նը, ո­րը Թ­րամ­փը ցու­ցա­բե­րեց Վա­շինգ­տոն այ­ցե­լած նա­խա­գահ Սիին, եւ փաս­տը, որ նրա հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը 10 բա­լա­նոց սանդ­ղա­կով գնա­հա­տեց 12. ար­դեն ակ­նարկ էր, որ ԱՄՆ–­Չի­նաս­տան խոր­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ո­րո­շա­կի բե­կում կա:

Ու ե­թե ժա­մա­նա­կագ­րութ­յա­նը հե­տե­ւենք, Թ­րամ­փը միան­գա­մից ակ­տի­վաց­րեց նաեւ ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ուղ­ղութ­յու­նը, որն իր տե­սա­նե­լի «ա­ռա­ջին պտու­ղը» տվեց «դի­զե­լա­յին գոր­ծար­քի», ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ԱՄՆ­–ի ակ­տիվ ճնշում­նե­րի տես­քով: Դ­րան էլ գու­մա­րած, որ Մոսկ­վան սկսեց իր հեր­թին կտրուկ ակ­տի­վա­նալ Ի­րա­նի հա­կա­մար­տութ­յան հար­ցով միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ուղ­ղութ­յամբ: Արդ­յուն­քում, նո­րից օ­րա­կարգ  վե­րա­դար­ձավ «Պոտս­դամ 2»–ի թե­ման, ընդ ո­րում, այս դեպ­քում շատ ա­վե­լի հնչեղ տես­քով, քան եր­բե­ւէ` դրա հնա­րա­վո­րութ­յան պաշ­տո­նա­կան հաս­տատ­ման:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Այս դի­նա­մի­կան առն­վազն ակ­նար­կում է այն մա­սին, որ ի­րա­կա­նում ե­րեք գեր­տե­րութ­յուն­նե­րի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­կար­դա­կը շատ ա­վե­լի խորն է, քան հնա­րա­վոր է տես­նել հրա­պա­րա­կա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րից: Բայց նաեւ դեռ չկա այն վերջ­նա­կան հա­մոզ­մուն­քը, որ նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք, բնա­կա­նա­բար, են­թադ­րում են նաեւ ա­ռա­ջի­կա տաս­նամ­յակ­նե­րի հա­մար հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման մո­դե­լի ձե­ւա­վո­րում, այս պա­հին վերջ­նա­կան փու­լում են:

­Ժա­մա­նա­կին Թ­րամփն ակ­նար­կում էր, որ հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման նոր մե­խա­նիզ­մը տես­նում է հինգ երկր­նե­րի դո­մի­նան­տութ­յամբ` ԱՄՆ­–ից, Չի­նաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից զատ, նաեւ Հնդ­կաս­տա­նի եւ Ճա­պո­նիա­յի ներգ­րավ­մամբ: Այդ տրա­մա­բա­նութ­յու­նը ԱՄՆ նա­խա­գա­հի մոտ փոխ­վե՞լ է, դժվար է ա­սել: Սա­կայն այդ մո­դե­լի մեջ դեռ այն ժա­մա­նակ էր ընդգծ­ված Եվ­րո­պա­յի բա­ցա­կա­յութ­յու­նը, ո­րը, թե­րեւս, Վա­շինգ­տո­նը տես­նում է, որ­պես իր լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան գո­տի, բնա­կա­նա­բար, ա­րե­ւել­քում ռու­սա­կան ազ­դե­ցութ­յու­նից հստակ տա­րան­ջա­տու­մով: Սա­կայն այս պա­հին ի­րո­ղութ­յունն այն է, որ Եվ­րո­պա­յի դի­մադ­րութ­յու­նը դեռ­ կա, եւ այն ռեալ է:

Չ­նա­յած, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րը, ի­հար­կե, գնա­լով ա­վե­լա­նում են: Բա­նը հա­սավ նրան, որ փոխ­նա­խա­գահ Վեն­սը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, թե Ուկ­րաի­նան ԱՄՆ­–ին ի՞նչ դաշ­նա­կից: Զու­գա­հեռ, ի հայտ ե­կան տե­ղե­կութ­յուն­ներ, որ ԱՄՆ–ն քննում է Զե­լենս­կուն մեք­սի­կա­կան նար­կո­կար­տել­նե­րի հետ կա­պող գործ, որն ար­դեն հրա­պա­րա­կա­յին մա­կար­դակի է դուրս գա­լիս: Եվ ե­թե Վա­շինգ­տո­նը սկսի այդ մա­սին նաեւ պաշ­տո­նա­պես խո­սել` Զե­լենս­կուն հռչա­կե­լով ոչ միայն ոչ լե­գի­տիմ, այլ նաեւ ԱՄՆ­–ում թմրան­յու­թեր ներ­մու­ծող հան­ցա­վոր հա­մա­կար­գի մաս­նիկ, ա­պա դա Կիե­ւին օգ­նող ցան­կա­ցած ու­ժի, լի­նի եվ­րո­պա­կան եր­կիր, թե` ինչ, կանգ­նեց­նե­լու է փաս­տի ա­ռաջ. ստա­նալ նար­կո­մա­ֆիա­յի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցո­ղի ֆի­նան­սա­վո­րո­ղի հա­մա­րում ու­նե­ցող: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ լու­ծում­նե­րի տար­բե­րակ­ներ, կար­ծես թե, կան:

­Բայց ա­հա, դեռ տե­սա­նե­լի խնդիր­ներ կան ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան հետ կապ­ված: Սա, թե­րեւս, ա­ռան­ձին հարց է, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այս­տեղ նաեւ տե­սա­նե­լի են դառ­նում ա­պա­գա աշ­խար­հա­կար­գում Հա­րա­վա­յին Կով­կա­սի տե­ղա­վոր­ման հար­ցը: Բայց, ա­մեն դեպ­քում, դեռ սպա­սել է պետք, հաս­կա­նա­լու հա­մար, թե Ի­րա­նի հար­ցում վերջ­նա­կան լու­ծում­ներ կլի­նե՞ն: Ե­թե ա­յո, ա­պա «Պոտս­դամ 2»–ի հար­ցը կա­րե­լի կլի­նի գրե­թե վերջ­նա­կան հա­մա­րել:

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև