«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է

Թեմա
Ի գիտություն մտահոգ քաղաքացիների, լրատվամիջոցների և ի գործողություն պատկան մարմինների՝ Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի պաշտպան ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև։
 
«Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես` Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն:
 
Վերջերս, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող Կետոնալ դեղահաբեր են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը:
 
Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին` ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն»բնույթի պատասխաններ, մասնավորապես. ՀՀ ՄԻՊ` տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել, ՀՀ ԱՆ` խնդիրը մեր տիրույթում չէ, ԱԽ` վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։
 
Հայտնում եմ, որ այս ժամանակահատվածում Արթուր Վարդանյանը չի ստացել որևէ բուժում, և որ նրա առողջական վիճակը շատ ավելի է վատթարացել: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում. ինչը փաստում են երկարատև տեսակցությունից վերադարձած Արթուր Վարդանյանի կինն ու մի քանի օր առաջ այցելած պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
 
Նշվածը հաշվի առնելով` կրկին անգամ դիմում եմ վերը նշված կառույցներին, հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից հիվանդության հետևանքով ազատելու համար», - ընդգծել է փաստաբանը:
Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան