«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան

Պատահար
«Նախկին կարկառուն նիկոլական, իսկ այս պահին՝ քոչարյանական Աննա Գրիգորյանը, երևի, մոռացել է, թե ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցում 2018 թվականի հեղափոխությանը և ջանք ու եռանդ չէր խնայում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, որպեսզի իր նախկին շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, դառնա վարչապետ։ Այլ հարց է՝ արդյոք առհասարակ նրա շեֆը փոխվե՞լ է։
 
Արդյոք Աննա Գրիգորյանն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ ուս ուսի տված քայլում էր փողոցներում, իր իրական ղեկավար չէ՞ր համարում այսօրվա քաղաքական առաջնորդ Քոչարյանին, որի թիմում հետագայում հայտնվեց՝ քաղաքական ճամբարափոխության արդյունքում։ Թե՞ այն ժամանակ Քոչարյանի քաղաքական անցյալն ու գործունեությունը նրա համար անընդունելի էին, իսկ այսօր հանկարծ դարձել են ընդունելի։
 
Զարմանալիորեն նման են իրար նախկին նիկոլականները, որոնք, այս կամ այն պաշտոնը չստանալով կամ Փաշինյանի թիմից դուրս մնալով, հանկարծ սկսում են ամեն ինչում մեղադրել Սերժ Սարգսյանին՝ փորձելով մոռացության մատնել սեփական քաղաքական անցյալն ու պատասխանատվությունը։
 
Նույն օրինակն Աննա Գրիգորյանի կողքին կանգնած Զարուհի Փոստանջյանն է և այլք, որոնք ժամանակին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հետ ուս ուսի տված, իսկ այսօր փորձում են ներկայանալ բոլորովին այլ քաղաքական դիրքերից։
 
Ի դեպ, խորհուրդ կտամ նրանց կարդալ իրենց ներկայիս քաղաքական առաջնորդ Քոչարյանի գիրքը։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի գոհունակությամբ էր նա խոսում և որքան բարձր էր գնահատում 2018 թվականի հեղափոխության մասնակիցներին, այդ թվում՝ «լեթարգիական քնից արթնացած» քաղաքացիներին, որոնցից ոմանք, ըստ էության, հետագայում հայտնվեցին հենց իր քաղաքական ճամբարում՝ արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ։
 
Որքան ուզում եք, փորձեք մեզ մեղադրել ձեր իսկ քաղաքական սխալների համար, բայց մի կարևոր հանգամանք երբեք չեք կարող փոխել։ Դուք պայքարել եք Արցախի հերոս, Արցախն ազատագրած և պատերազմներում հաղթանակներ տարած Սերժ Սարգսյանի դեմ՝ կանգնելով այն Նիկոլ Փաշինյանի կողքին, որի իշխանության տարիներին Արցախը հայաթափվեց, հազարավոր հայորդիներ զոհվեցին, իսկ մեր ժողովրդի առջև ծառացան գոյաբանական մարտահրավերներ։
 
Եվ այսօր նույն մարդիկ փորձում են Սերժ Սարգսյանին մեղադրել սեփական ձախողումների, քաղաքական անհաջողությունների և չիրականացված երազանքների համար՝ կարծես 2018 թվականին ոչինչ չի եղել, կարծես իրենք չեն մասնակցել այդ գործընթացներին, կարծես չեն պայքարել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։
 
Քաղաքական ճամբարափոխությունը քաղաքական կենսագրության ջնջում չէ։ Դուք կարող եք այսօր լինել քոչարյանական, վաղը՝ մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց չեք կարող ջնջել այն փաստը, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ միասին պայքարել եք Սերժ Սարգսյանի դեմ և ձեր մասնակցությունն եք ունեցել նրան իշխանության բերելու գործընթացում։ Իսկ այսօր, երբ արդեն տեսանելի են այդ իշխանափոխության ողբերգական հետևանքները, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն կրկին փորձում եք մեղավոր կարգել Սերժ Սարգսյանին։
 
Ո՛չ, այդպես չի լինելու։ Դուք չեք կարող մի օր Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխություն անել, իսկ հաջորդ օրը ներկայանալ որպես նրա իշխանության դեմ պայքարի սկզբունքային առաջամարտիկներ՝ մոռանալով ձեր իսկ անցյալը։ Պատմությունը հիշելու է ոչ միայն նրանց, ովքեր իշխանության ղեկին էին, այլև նրանց, ովքեր ճանապարհ հարթեցին այդ իշխանության համար։
 
Եվ վերջում՝ մի պարզ ճշմարտություն։ Սերժ Սարգսյանի դեմ ձեր և ձեր ներկայիս քաղաքական ղեկավարի չստացված պայքարը կարող եք այսօր ներկայացնել ինչպես ցանկանում եք, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն ձեր ունեցած մասնակցությունը չեք կարող ջնջել։ Իսկ քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
 
Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան