«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան

Հասարակություն

Ըստ Սահմանադրական դատարանի պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է (հիշեցնենք, որ վերջինս Հնրապետության նախագահի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի կողմից  մարտի 25-ին է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր): Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով եւս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, եւ կանցկացվի նոր ընտրություն։ Իսկ օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

«ԵԹԵ ՍԴ ՈՐԵՎԷ ԴԱՏԱՎՈՐ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ, ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

— Ավարտվել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ շրջանը։ Ինչպե՞ս կգնահատեք նրա պաշտոնավարման շրջանը։

— Չեմ կարող գնահատել Սահմանադրական դատարանի որեւէ դատավորի աշխատանքն առանձին վերցված, քանի որ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է։ Սահմանադրական դատարանի գործունեությանը պետք է համակարգային վերլուծությամբ գնահատական տալ։ Իհարկե, կան բազմաթիվ որոշումներ, որոնց առնչությամբ առկա են հիմնավոր բողոքներ։ Թերեւս ամենաթարմը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի ընտրությունների արդյունքներով կայացված որոշումներն են, որոնց վերաբերյալ օրերս անդրադարձավ նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր զեկույցով՝ արձանագրելով, որ չափազանց խնդրահարույց է կոնկրետ ընտրական տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը եւ այնուհետեւ վերաքվեարկություն չիրականացնելն այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ դրանք էական ազդեցություն ունեին ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։

Բայց կրկնում եմ՝ սա վերաբերում է ողջ դատարանին, այլ ոչ թե առանձին վերցրած որեւէ դատավորի կամ առավել եւս Սահմանադրական դատարանի նախագահին։ Նման անհատականացված մոտեցումը ճիշտ չէ, քանի որ Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն հատուկ կարծիքի իրավունք, իսկ որոշումները կայացվում են կոլեգիալ կազմով։

— Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում՝ Սահմանադրական դատարանն, այնուամենայնիվ, ինքնուրո՞ւյն է որոշումներ կայացնում, թե՞ գործող իշխանության կողմից ճնշումներ լինում են։

— Եթե Սահմանադրական դատարանի որեւէ դատավոր ենթարկվում է իշխանական ճնշման, նա պարտավոր է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Արդյոք ենթարկվում են որեւէ ճնշման, թե՝ ոչ, ցույց կտա միայն ժամանակը։ Առնվազն հակառակի վերաբերյալ որեւէ փաստական տվյալի կամ հանգամանքի ես չեմ տիրապետում, ինչը, սակայն, չի բացառում իմ կողմից որոշակի ենթադրություններ անելը։

«ԵԹԵ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ, ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՊԱՐՈՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ»

— Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար այսօր պայքարում են երկու թեկնածու՝ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Նախ՝ ես շատ եմ ափսոսում, որ ժամանակին Սահմանադրությանը հակասող եղանակով վաղաժամ դադարեցվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը։ Դրանից հետո արդեն գնահատական տալ, թե կոնկրետ ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավոր կամ նախագահ, կարծում եմ՝ առանձնապես իրավաբանական գիտելիքների կարիք էլ չկա։

Գտնում եմ, որ եթե մեկ անգամ արդեն խախտվել է Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման կարգն ու ժամկետը, ապա հետագայում այդ ամենը վերաարժեւորելու համար պետք է առնվազն քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, որոնք այս պահին տեղի չեն ունեցել։

— Այնուհանդերձ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Դուք ինչպե՞ս եք դիտարկում։

— Եթե հարցն այս թեկնածությանն է վերաբերում, ապա ափսոսում եմ, որ պարոն Դիլանյանը չի կարող շարունակել պաշտոնավարել։

Հավելենք, որ օրենքի համաձայն՝ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է անցկացվի պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում։ Նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը