Եվրոպայում շարունակվում է Ուկրաինայի հետ կապված զինագործարանների վրա դիվերսիոն հարձակումների շարքը
ՄիջազգայինԵվրոպայում շարունակվում է Ուկրաինայի հետ կապված զինագործարանների վրա դիվերսիոն հարձակումների շարքը։
Լիտվայում վարչապետ Մինդովգաս Սինկևիչյուսը հայտարարել է, որ անհայտ անձինք գիշերը փորձել են հրկիզել Starlink սարքավորումներով հագեցած օբյեկտը։ Դիվերսիայի փորձը ձախողվել է։ Երկուշաբթի օրը վարչապետը կգումարի Ազգային անվտանգության կոմիտե։
Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անհայտ անձինք, ենթադրաբար մեքենայով, հարվածել են երեք An-124 բեռնատար ինքնաթիռների մոտ գտնվող ցանկապատին։ Այս ինքնաթիռները դուրս են եկել շահագործումից 2022 թվականից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով։
Ամենատարօրինակն այն է, որ վնասված տարածքի մոտ գտնվող տեսախցիկը անջատված էր։ Օդանավակայանը բացատրել է, որ այն նախատեսված է ինքնաթիռների շարժը վերահսկելու, այլ ոչ թե անընդհատ անվտանգության մոնիթորինգի համար։ Ոստիկանությունը տարածքում չի հայտնաբերել ո՛չ մեքենան, ո՛չ էլ որևէ չարտոնված անձ։

