Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի պահ, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ
Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ»:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման հանդիսավոր արարողությանժամանակ իր խոսքում:
Վարչապետը նշել է, որ մեծ ուրախությամբ և ջերմությամբ է ողջունում բոլոր հյուրերին Երևանում, որը դարձել է համաշխարհային երկխոսության կենտրոն:
«Կենսաբազմազանությունը նաև կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքն է: Էկոհամակարգերի խաթարում է կարող է խորացնել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են լուծման համար մեծ ջանքեր: Մեր բնական ժառանգությունը՝ Սևանից մինչև անտառային էկոհամակարգեր, հիշեցնում է, որ պետք է պատասխանատվություն և երկարաժամկետ մտածողություն:
Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: Մեր նպատակն է արդեն իսկ առկա հանձնառությունների զարգացումը, նոր հանձնառությունների ներգրավումը՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգման: Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսությունները կառուցել ենք պատկերացմամբ, թե բնությունը անսպառ երևույթ է, որը կարող ենք կառավարել և ենթարկել մեզ, բայց բնությունն այդպես չի գործում: Ջրհեղեղները, հրդեհվող անտառները, էկոհամակարգերի քայքայումը մեզ հիշեցնում է մեկ հիմնարար ճշմարտություն՝ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի պահպանումը սերտ են միմյանց»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա հավելել է, որ ՀՀ ուղերձը հստակ է՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ արդյունքները պետք է լինեն շոշափելի:
«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի, մասնատվածությունից՝ համագործակցության։
Սա նշանակում է ՝ գործել հանուն բնության»,- ասել է վարչապետը:

