Զելենսկու հասցեին քննադատությունը ԱՄՆ-ում թափ է հավաքում, ինչը կարող է լեգիտիմության լուրջ խնդիր առաջացնել
ՄիջազգայինՈւկրաինական փորձագիտական աղբյուրը գրում է
«Զելենսկու հասցեին քննադատությունը ԱՄՆ-ում թափ է հավաքում, ինչը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ նրա համար լեգիտիմության հարցով:
Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինը Զելենսկուին անվանել է «անշնորհակալ փոքրիկ սրիկա» և կոչ է արել ԱՄՆ-ին «նրան այլևս ոչ մի ցենտ չտալ ամերիկացի հարկատուների գումարից»։ Ու սա ամենեւին էլ ամենակոշտ արտահայտությունը չէ:
Բանկովան դեռևս չի մշակել իրավիճակի լուծման ռազմավարություն. բոլորը սպասում են Կոնգրեսի ընտրություններին։
«Սակայն սա այդքան էլ հուսադրող չէ. եթե անգամ Թրամփը Կոնգրեսում կորցնի մեծամասնությունը, միեւնույնն է, ամերիկյան հանրության մոտ Ուկրաինային աջակցելու գաղափարը վաղուց է, որ մեծամասնություն չէ եւ աջակիցների թվի անկումը գնալով արագացող տեմպ է ստանում: Այսն է, անգամ ցանկության դեպքում դեմոկրատները նախկին աջակցությունը Զելենսկուն այլեւս չեն ցուցաբերելու»,- գրում է աղբյուրը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74348

