«Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Վեհափառ Հայրապետի գավազանը». Վայոց ձորի թեմի առաջնորդական գավազանը հանձնվեց Հայր Մովսեսին
ԹեմաՎայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այսօր առաջին պատարգն է մատուցել որպես առաջնորդական տեղապահ։
Հայր Սուրբը պատարագ է մատուցել Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում։
Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ով համատեղության կարգով նշանակվել էր թեմի առաջնորդ, առաջնորդական գավազանը հանձնել է Հայր Մովսեսին։
Հայր Մովսեսն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, որ իրեն արժանի է դարձրել Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահի առաքելությանը։
«Աղոթում եմ, որ Տերն անսասան պահի Նորին Սրբության գավազանը՝ ի բարօրություն մեր սուրբ եկեղեցու ու մեր ժողովրդի»,- նշել է Հայր Սուրբը։

