«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարեւոր է իմանալ` մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը կապիտուլյանտի դիրքորոշումից տարբերվո՞ւմ է. Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական

Շաբաթներ առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ հարցում է ուղարկել 15 քաղաքական ուժերի եւ խնդրել հստակ քաղաքական գնահատական տալ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք ներքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ «Իրավունք»-ը հետաքրքրվեց Պողոսյանից, թե արդյոք եղել են պատասխաններ եւ ինչպիսի պատկեր է ձեւավորվել այս պահին։

«ՊԵՏՔ Է ԱՆՑՅԱԼԻՆ ՏՐՎԻ ՀՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ, ՈՐՆ ԱՐԴԵՆ 8 ՏԱՐԻ Է ՉՈՒՆԵՆՔ»

— Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր նախաձեռնությունը, եւ ի՞նչ փակագծեր կարող եք բացել այս պահին։

— Շնորհակալություն անդրադարձի համար: Այո՛, 15 քաղաքական ուժերի խնդրել էի գոնե չորս հիմնական հարցերի մասով տալ հստակ քաղաքական գնահատական, քանի որ այսօր քաղաքական դաշտում անորոշությունը եւ լղոզվածությունը չափազանց շատ է։ Ըստ իս, նաեւ սա է պատճառը, որ Փաշինյանը դեռեւս կարողանում է իշխանավարել: Հասարակությունը վերջին հաշվով այդ լղոզվածությունը տեսնում է եւ շատ դեպքերում ինչպես նաեւ ընտրություններին ինքն առավել զգուշությամբ է մոտենում, եւ պասիվություն է դրսեւորում։ Կարծում եմ, նախաձեռնությունը շատ կարեւոր կարող է լինել նաեւ հետագա գործողությունների եւ, ինչու ոչ, համատեղ գործելու դեպքում եւս։ Ցավոք սրտի, այս պահին կարող եմ արձանագրել, որ քաղաքական ուժերն այնքան էլ չեն շտապում պատասխանել: Որոշել եմ մի փոքր էլ սպասել, եւ դրանից հետո արդեն յուրաքանչյուրին էլ կանդրադառնամ՝ ե՛ւ պատասխանողներին, ե՛ւ խուսափողներին։

— Պարոն Պողոսյան, ո՞րոնք են այդ հիմնական 4 հարցերը։

— Տեսե՛ք, առաջին հարցն այն է, որ ես խնդրել էի, որ քաղաքական ուժերը դեռեւս 10 տարի առաջ տեղի ունեցած պրոցեսներին տային հստակ գնահատականներ: Մասնավորապես՝ հետաքրքիր էր ինձ համար՝ ինչպե՞ս են դիտարկում ապրիլյան քառօրյա պատերազմը եւ պատերազմից հետո դիվանագիտական, այսպես ասած, ջանքերը։ Արդյոք դրանք բավարար էին եղե՞լ, թե՞ ոչ, որովհետեւ հաճախ կապիտուլյանտը փորձում է իր պարտությունը, իր խայտառակությունը կամ, այսպես ասած, զիջումները որակել եւ կապել նախկինում տեղի ունեցած պրոցեսների հետ: Փորձում է նաեւ համեմատականներ անցկացնել քառօրյա պատերազմի հետ: Հետեւաբար, կարեւոր է իմանալ մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը, արդյոք կապիտուլյանտի դիրքորոշումից տարբերվում է, թե՝ ոչ։

Երկրորդ հարցը, որը նույնպես չափազանց կարեւոր է: Իմ ընկալմամբ՝ մեր դժբախտությունները սկսվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Այսինքն, ցանկանում եմ լսել հստակ պատասխան հարցի վերաբերյալ՝ արդյոք այդ իրադարձությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան քաղաքամայր Երեւանում, որի հետեւանքով մենք ունեցանք իշխանազավթում կամ պետականության դեմ կոնկրետ գործողություններ, արդյո՞ք քաղաքական ուժերը հասկանում են կամ դիտարկում ու գնահատում են՝ դա պետության զավթո՞ւմ, թե՞ իրենք էլ են մտածում, որ սա ուղղակի, այսպես ասած, ժողովրդական ոչ բռնի, թավշյա իշխանափոխություն կամ հեղափոխություն է եղել։ Որովհետեւ ցանկացած քաղաքական պրոցես, առավել եւս առաջ գնալու համար, պետք է անցյալին տրվի հստակ գնահատական, իսկ այդ գնահատականը մենք արդեն 8 տարի է չունենք։

Երրորրդ հարցը, որն ինձ համար եւս շատ կարեւոր է, նախ պետք է հասկանալ արցախցիների վերադարձ լինելու է, թե՝ ոչ: Եվ առհասարակ, Արցախի, մեր բնակչության, Արցախի պետականության, վերականգնման հետ կապված որեւէ քաղաքական ուժ ունի որոշակի ծրագիր, եւ պատկերացում, թե՝ չունի։ Միեւնույն ժամանակ, այդ հարցի հետ նաեւ կար մի կարեւոր ենթահարց՝ խնդրել էի յուրաքանչյուրին գնահատել, արդյոք Փաշինյանը գործել է ի շահ Հայաստանի Հանրապետության, թե գործել է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Եվ սա կրկին չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ, եթե այդ մարդուն քննադատում կամ աջակցում են քաղաքական ուժերը, իրենք դրա մասին պետք է հստակ ձեւակերպում ունենան, որ հասկանալի լինի, առհասարակ, իր նկատմամբ քննադատությունները ուղղակի մերկապարանոց են, թե իրական խորը արմատներ եւ հիմքեր ունեն:

Պետք է հիմնավորել: Առհասարակ, կարծում եմ՝ այս մասով հասարակությունն էլ կցանկանա ունենալ հստակ գնահատականներ։ Այո, առանձին գործիչների քննադատություններ հարցազրույցներում շատ կան, բայց, որպես այդպիսին, որեւէ քաղաքական ուժ մինչ այս պահը համապատասխան գնահատականով հանդես չի եկել, եւ դրա համար ես այս հարցն էլ էի բարձրացրել։

Եվ մյուս հարցը, որից կախված է նաեւ Հայաստանի ապագան, դա TRIPP-ն է կամ Թրամփի ուղին, որտեղ նորից կարեւոր է հասկանալ՝ քաղաքական ուժերը ողջունո՞ւմ են այն, թե՝ ոչ: Այն համարում են որպես միջա՞նցք, թե՞ ճանապարհ։ Հիմնական հարցերը սրանք են եղել։

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ, ԹԵ ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՆ ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ»

— Գրեթե 15 օր է անցել, եթե՝ ոչ ավելի, որ Դուք դիմել եք քաղաքական ուժերին, ի՞նչ արձագանքներ կան, եւ ո՞ր քաղաքական ուժերի կողմից եք ստացել պատասխաններ։

— Ինձ արդեն պատասխանել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։ Պատասխան ունեմ «Լուսավոր Հայաստանից», ինչպես նաեւ «Հայաքվեի» կողմից, որտեղից ասացին, որ իրենց վարչության նիստում քննարկել են, եւ համենայնդեպս, ինձ հայտնեցին, որ կոնկրետ այդ հարցերի շուրջ հաջորդ քննարկումը կցանկանան իմ ներկայությամբ անցկացնել, եւ կարծում եմ՝ այդ ժամանակ կունենամ նաեւ իրենց հստակ դիրքորոշումը։

Ասեմ, որ նամակները հասել են բոլորին: Առանձին խոսել եմ, հույս ունեմ եւ նաեւ սպասում եմ Հայ հեղափոխական դաշնակցության պատասխանին: Հարցի շուրջ նաեւ խոսել եմ Իշխան Սաղաթելյանի հետ: Սպասում եմ «Հայրենիք» կուսակցության պատասխանին: Այդ մասով խոսել եմ իրենց փոխնախագահ Արսեն Բաբայանին հետ: Սպասում եմ արձագանքի նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից եւ ունեցել եմ տվյալ կուսակցության պատգամավորների հետ հանդիպում, եւ քննարկել ենք թեման։ Հեռախոսազանգով ինձ խոստացել էին պատասխանել «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Հանրապետություն» կուսակցություններից, բայց դեռեւս պատասխան չկա։
Այս ընթացքում որոշել եմ մի փոքր էլ համբերել՝ հասկանալով նաեւ, որ այստեղ առանձին քաղաքական գործիչների պատասխանի խնդիր չէ: Այստեղ հիմնականում կա՛մ կուսակցությունների վարչություններն են որոշում կայացնում, կա՛մ կառավարման մարմինները: Այսինքն՝ կոլեգիալ պատասխան պետք է լինի, եւ գուցե կազմակերպչական հարցերով պայմանավորված՝ դեռեւս չեն հասցրել։ Հաջորդ շաբաթ նորից պատրաստվում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր չեն պատասխանել, որից հետո արդեն՝ հստակ առանձին-առանձին կանդրադառնամ եւ նաեւ հանրությանը կներկայացնեմ, թե որ քաղաքական ուժն ինչ է մտածում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը