«Փաստ». Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Գորիսում սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական մթնոլորտը գնալով ավելի է շիկանում, իսկ նախընտրական տեղաշարժերը բացահայտում են կուլիսային լուրջ հակասություններ ու հաշվարկներ։ Իրավիճակի առանցքային ինտրիգը ծավալվում է Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխհարաբերությունների շուրջ։
Ստեղծված իրավիճակում Առուշանյանն ընտրել է դիրքերը փրկելու միակ հնարավոր քայլը՝ քարոզարշավը կառուցելով ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա։ Նա բնակիչների հետ հանդիպումներին գնում է առանձին, իսկ նախընտրական ցուցակն այնպես է ձևավորել, որ իշխող կուսակցության ներկայությունն այնտեղ կրի սոսկ խորհրդանշական բնույթ։ Ցուցակի առաջին քառյակում ՔՊ-ից որևէ թեկնածու ընդգրկված չէ, իսկ առաջին 20-յակում և ենթադրաբար անցողիկ հատվածներում քպականների թիվը հասցված է նվազագույնի՝ հանրային ընկալման մեջ ուղղակի կապը չեզոքացնելու համար։
Այս ցուցադրական հեռավորությունը, սակայն, աննկատ չի մնացել ՔՊ տեղի կառույցների կողմից։ Տեղերում արդեն իսկ բավականին լարված մթնոլորտ է ձևավորվել, և ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ներկայացուցիչները «օրերն են հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։ Ակնհայտ է, որ քվեարկությունից հետո, անգամ քաղաքի համատեղ կառավարման սցենարի դեպքում, այս թաքնված հակամարտությունն արագորեն դուրս է գալու ջրի երես և ընդունելու է բավականին աղմկոտ ու բացահայտ բախումների երանգներ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74249

