Վերջնական պատերազմը աննախադեպ կլինի իր մասշտաբով և կործանարար ուժով. Իրանցի փորձագետ
Մամուլի տեսությունՎերջին օրերին արաբական մի շարք երկրների ղեկավարներ կոչ արեցին իրենց քաղաքացիներին՝ պատրաստ լինել վատթարագույնին:
Եվ ահա, նման մռայլ նախազգուշացում հնչեցրեց նաեւ Իրանի պետական հեռուստատեսության՝ IRIB-ի առաջին ալիքը, որը կարելի է համարել իշխանական «կիսապաշտոնական» հայտարարությանը համազոր:
Այսպիսով, IRIB կոչ է արել Իրանի ժողովրդին. «Պատրաստ եղեք պատերազմի»։
Մեկնաբանելով, իրանցի փորձագետը գրում է.
«Վերջնական մարտը։ Կա´մ ամեն ինչ մերը կլինի, կա´մ հին աշխարհի նույնիսկ մոխիրը չի մնա։
Երդվում եմ, որ վերջնական պատերազմը աննախադեպ կլինի իր մասշտաբով և կործանարար ուժով։ Այն բառացիորեն ամբողջ տարածաշրջանը կվերածի կրակի ծովի։
Քանի որ այս պատերազմում կորոշվի գոյության հարցը՝ ով կգոյատևի, և ով կդադարի գոյություն ունենալուց։ Եվ այս պատերազմն արդեն շատ մոտ է։
Եթե նոր հարձակում լինի, տարածաշրջանի քարտեզը կփոխվի։ Սա կհանգեցնի Արևմտյան Ասիայի հաճախորդ-պետություններում ռեժիմի լիակատար փոփոխության»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74251

