«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին մասնավորապես նշեց.«Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր»։ Փաստացի նշելով, որ գործը բացահայտված է։

Որպես Խորխոռունու գործով անցնող առանցքային անձ՝ Նարիմանյանի հայաստանյան պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից «Իրավունքը» հետաքրքրվել  է վարչապետի հայտարարության վերաբերյալ առնվազն Նարիմանյանի մասով արդյո՞ք իրապես բացահայտվել է գործի ամբողջականությունը.

- 

 

Ձեր հարցին կպատասխանեմ որպես Հրայր Նարիմանյանի պաշտպան։Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Վահրամ Խորխոռունու սպանության գործը բացահայտվել է, անհրաժեշտ է գնահատել իրավական հստակ սահմանների շրջանակում։Քրեական գործի բացահայտման մասին պետական պաշտոնյայի հայտարարությունը չի կարող փոխարինել դատարանի կողմից ապացույցների հետազոտմանն ու գնահատմանը և, առավել ևս, ընկալվել որպես կոնկրետ անձի մեղավորության հաստատում։Նարիմանյանի մասով առանցքային հարցն այն չէ, թե պետական մարմինները որքան վստահ են ներկայացնում իրենց վարկածը, այլ այն, թե ինչ կոնկրետ, թույլատրելի և բավարար ապացույցներով է հիմնավորվում նրան վերագրվող յուրաքանչյուր արարքը։ Մեղադրանքը փաստ չէ միայն այն պատճառով, որ այն առաջադրվել է իրավասու մարմնի կողմից։ Այն ենթակա է ապացուցման, իսկ պաշտպանական կողմն իրավունք ունի վիճարկելու ներկայացված ապացույցների արժանահավատությունը, բավարարությունն ու փոխկապակցվածությունը։Իմ պաշտպանյալը դեռևս չի անցել Հայաստանում իր մասնակցությամբ դատական քննության այն ընթացակարգը, որի շրջանակում հնարավոր կլիներ դատական կարգով հետազոտել նրա դեմ ներկայացվող ապացույցները և լսել պաշտպանության փաստարկները։ Այդ փաստարկները, բնականաբար, այս փուլում հրապարակայնորեն չեմ ներկայացնի, քանի որ դրանք վերաբերում են պաշտպանության ռազմավարությանը և գործի նյութերին։Ինձ համար մտահոգիչ է ոչ այնքան այն, թե վարչապետը ուղղակիորեն կանխորոշե՞լ է Նարիմանյանի մեղավորությունը, որքան այն հարցը, թե ինչպիսի քրեաիրավական գնահատականների հիման վրա է ձևավորվել գործի բացահայտման վերաբերյալ այդչափ որոշակի համոզմունքը։ Պետական իշխանության ամենաբարձր մակարդակից հնչող նման հայտարարությունները կարող են հասարակության շրջանում ստեղծել տպավորություն, թե մեղավորության հարցն արդեն լուծված է, մինչդեռ իրավական պետությունում այդ հարցը պետք է լուծվի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգով։Մարդը կարող է կասկածվել, նրա նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել, անգամ կարող է ներկայացվել մեղադրանքի մանրամասն վարկած, բայց դրանից դեռ չի հետևում, որ նրա մեղավորությունն ապացուցված է։ Այս սկզբունքն ամրագրված է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝ անմեղության կանխավարկածի տեսքով։Մեր դիրքորոշումը պարզ է․ մենք չենք պահանջում արտոնություն կամ պատասխանատվությունից ազատում։ Մենք պահանջում ենք օրենքի հավասար կիրառում, անմեղության կանխավարկածի պահպանում և այնպիսի դատավարություն, որտեղ մեղադրանքի յուրաքանչյուր պնդում կենթարկվի իրավական ամենախորը ստուգման։Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում ընթացող՝ հանձնման հարցի հետ կապված դատավարական գործընթացին, ապա վարչապետի հայտարարությունը մենք չենք պատրաստվում օգտագործել որպես Նարիմանյանին հանձնելը մերժելու փաստարկ։ Չեմ ցանկանում կանխորոշել այդ վարույթի արդյունքը, սակայն մեր դիրքորոշումն այն է, որ պաշտպանյալի իրավունքները պետք է պաշտպանվեն իրավական միջոցներով, այլ ոչ թե տվյալ հայտարարությունը շահարկելով։
Անկախ այդ հայտարարությունից՝ Հրայր Նարիմանյանը պատրաստ է ներկայանալ Հայաստանի իրավասու մարմիններին և մասնակցել վարույթին։ Այդ մասին նա բազմիցս անգամ պնդել է ՌԴ  դատական նիստերում և անձամբ , ինչպես նաև իր կնոջ միջոցով դիմել է  ՀՀ  Գլխավոր դատախազին արտահանձնման գործընթացը արագացման կարգով  կիրառելու  համար։Նարիմանյանի  այդ  դիրքորոշումը պայմանավորված է նաև Վահրամ Խորխոռունու, ինչպես իր, այնպես էլ իր պաշտպանի  համար ունեցած հարգանքի և ակնածանքի զգացումով։Մենք համոզված ենք, որ նրա մասնակցությամբ վարույթի իրականացումը հնարավորություն կտա անմիջականորեն ստուգելու նրան վերագրվող հանգամանքները, պարզաբանելու մինչ այս հնչեցված իրարամերժ ցուցմունքների պատճառներն ու համատեքստը, ինչպես նաև քննության առարկա դարձնելու գործի բոլոր էական վարկածները։Այս գործը չպետք է վերածվի միայն այն հարցի քննարկման, թե ով է սպանել Վահրամ Խորխոռունուն։ Այն պետք է դառնա նաև իրավական պատասխանատվության, ապացույցների գնահատման և արդար դատաքննության չափանիշների պահպանման օրինակ։Լուսահոգի Վահրամ Խորխոռունու հիշատակի հանդեպ հարգանքը պահանջում է ոչ թե հապճեպ եզրակացություններ, այլ սպանության բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտում։ Իսկ Հրայր Նարիմանյանի իրավունքների հանդեպ հարգանքը պահանջում է, որ նրա մեղավորության հարցը լուծվի ոչ թե հրապարակային համոզմունքներով, այլ օրենքով և ապացույցներով։Մենք պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին՝ վստահ լինելով, որ ճշմարտությունը պետք է հաստատվի ոչ թե կանխավարկածներով, այլ արդար դատաքննությամբ։

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին