«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ

Հանդիպում

Տեղահանված արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտիֆիկատի գումարի բարձրացում չի նախատեսվում, հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը: «2027 թվականի բյուջեն ծրագրավորված է այնպես, որ սպասարկի արդեն տրված սերտիֆիկատները և նոր տրվող սերտիֆիկատները: Մենք մեր գործընկերներից առաջարկներ ենք ստացել ծրագրում շտկումներ անելու համար, դրանք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին», - ասել է նախարարը:

Թորոսյանը դժվարացավ ասել, թե մինչև այժմ ընդհանուր որքան գումար է տրամադրվել: Նշելով միայն, որ այս պահի դրությամբ տեղահանված արցախցիները 8643 սերտիֆիկատ են ստացել, բայց իրացվել է 4991-ը: Ծրագիրը նախատեսված է 20 հազար ընտանիքի համար: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձի համար սերտիֆիկատի արժեքը 3, 4 կամ 5 միլիոն դրամ է՝ կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվող գույքը: 5 միլիոն դրամը տրամադրվում է սահմանամերձ մարզերում: Հինգ հոգանոց ընտանիքն, օրինակ, կարող է 25 միլիոն դրամ ստանալ, եթե գույք ձեռք բերի սահմանամերձ համայնքում:

Արձագանքելով դժգոհություններին, որ անշարժ գույքը Հայաստանում շեշտակի թանկացել է և տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն գնել, նախարարը հորդորեց մարզերում փնտրել կացարանը.

- Մենք չենք կարող բոլորին, և խոսքը միայն մեր ղարաբաղցի հայրենակիցների մասին չէ, մեր մասին էլ է, ամբողջ Հայաստանը բերել և Երևանում կամ երևանամերձ համայնքներում տեղավորել», - ասաց Թորոսյանը՝ հավելելով. - «Բնակարանները թանկացել են բոլոր քաղաքացիների համար, այո՛, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, որովհետև դա նաև խոսում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մասին, և մենք նաև բազմիցս հրապարակային ասում ենք, որ նաև այսպիսի ծրագրերն են խթանում, որպեսզի բնակարանները թանկանան, որովհետև մենք հավելյալ պահանջարկ ենք ձևավորում:

Արցախցի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը արձագանքելով նախարարին «Իրավունքի» հետ զրույցում ցավով փաստեց.

- Ժամանակին մի քանի հարցազրույցներում օրինակներ էի բերել թե ինչպես են տարբեր երկրներում լուծում նման հարցերը։ Ամենից վառ օրինակը Իսրայելն է, որտեղ տարիներ շարունակ վերաբնակիչներին տրամադրվում էր ոչ միայն բնակարան, այլ նաև աշխատավարձերին համարժեք գումարներ էին վճարվում, մինչև որ պետությունը կարողանար նրանց համար աշխատատեղեր ստեղծել։ Իսկ Գերմանիայում որոշ քաղաքական ուժեր բողոքել են կառավարությունից, որ նա արաբներին և մյուս այլազգիների  համար ավելի լավ պայմաններ է ստեղծում, քան  սեփական բնակչության համար։ Այն ինչ կատարվում է ՀՀ - ում արցախցիների հանդեպ դժվար է բացատրել, հասկանալ և ընդունել։ Ինչ է նշանակում թող գնան շրջաններում բնակվեն? Կան բազմաթիվ պատճառներ, որ նախկին քաղաքաբնակները չեն կարող, կամ չեն ցանկանում  ապրել և աշխատել գյուղում։ Բացի բնակարանային խնդրից առկա են նաև այլ հարցեր, կապված թոշակների, աշխատատեղերի և սոցիալական բնույթի այլ խնդիրների հետ։ Արցախի վտարանդի իշխանությունները և հասարակական կազմակերպությունները մանրակրկիտ ուսումնասիրել են այդ խնդիրները և ներկայացրել ՀՀ իշխանություններին, բայց , ցավոք սրտի, դրանց մի մասն է միայն լուծումներ ստանում։ Արցախցիների շրջանում աղքատության մակարդակը մի քանի անգամ բարձր է, քան միջինը ՀՀ- ում, մեծ մասը չի կարողանում աշխատանք գտնել, գտնվում է ստրեսային վիճակում և այլն։ Արցախցին արժանի չէ նման վերաբերմունքի։ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ։ Մնում է ասեմ, որ Աստվածն է մեր բոլորի դատավորը և ամեն մեկը կստանա  այն, ինչին արժանի է։

- Պարոն Առուշանյան, իշխանությունները շատ հաճախ ասում են թող արցախցի մեծահարուստները օգնեն արցախցիներին։ Դուք աջակցություն տեսե՞լ եք արցախցի այն անձանցից, ովքեր հնարավորություններ ունեն իրապես օգնելու։

- Ես չէի առանձնացնի Արցախի և ՀՀ, ինչպես նաև Սփյուռքի, մեծահարուստներին։ Կազմակերպված ազգը կարողանում արդյունավետ օգտագործել ազգի ներուժը։ Արցախի մեծահարուստները միշտ սերտ կապի մեջ են եղել ՀՀ բիզնեսմենների և իշխանությունների հետ։ Ես տեղյակ չեմ նրանք ում և ինչքան են օգնում։ Անձամբ ես և իմ բարեկամները չենք օգտվել նրանց ծառայություններից։ Հնարավոր է, որ նրանք օգնում են իրենց մտերիմներին, բայց ոչ ավելի, քանի որ արցախցիների խիստ կարիքավոր մասը մշտապես դժգոհ է նրանց պահվածքից։ Հետաքրքիր վարք են դրսեւորում այսօրվա մեր դժբախտությունների պատասխանատուները( թե դրսի, թե ներսի), մշտապես մեկը մյուսի վրա բարդելով մեղքերը և բացթողումները, ինչպես նաև Ձեր նշված օգնության խնդիրը։ Ուրեմն, եթե արցախցի մեծահարուստները ժլատ և անմարդկային են, ապա մյուս հայերը կարող են «հանգիստ շունչ քաշել», հա՞։ 

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան