«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող վայրի բնության մշտադիտարկման ԱԲ նոր տեսախցիկային համակարգ։ Ընկերությունն ապահովել է համակարգի անխափան կապն ու տվյալների պահպանման համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստանալ, անվտանգ փոխանցել և պահպանել մոնիթորինգային տվյալները՝ ապահովելով տարածքի շուրջօրյա վերահսկողություն։ 
«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի տեխնոլոգիական կարողությունները կիրառվեն նաև այնտեղ, որտեղ դրանք կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել բնության համար։ Այս նախագիծը կապի, տվյալների և բնապահպանական աշխատանքի համադրման օրինակ է, երբ տեխնոլոգիան դառնում է ոչ միայն ենթակառուցվածք, այլև պահպանության գործիք։ Մենք շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
ԱԲ-ով աշխատող տեսախցիկային համակարգը կարևոր նշանակություն ունի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքների պահպանության համար։ Այն հնարավորություն է տալիս  դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն հատվածներում վաղ փուլում հայտնաբերել ծուխն ու հնարավոր հրդեհի օջախները, ինչպես նաև արձանագրել ոչ ստանդարտ շարժումներ, որսագողության փորձեր և ապօրինի մուտքեր՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով արագ արձագանքել։


Միաժամանակ, շուրջօրյա մշտադիտարկումն իրականացվում է առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։


«Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է տարածքի կենսաբազմազանության առավել արդյունավետ պահպանության համար։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ վայրի բնության պահպանության գործում տեխնոլոգիական լուծումներով մեր կողքին լինելու համար», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Վայրի բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների ներդրումը Ucom-ի բնապահպանական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարևոր ուղղություններից է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությանը՝ ժամանակակից կապի և տեխնոլոգիական լուծումների հնարավորությունները ծառայեցնելով բնապահպանական նախաձեռնություններին։

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին